Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, հաշվի առնելով այսօրվա ծանր իրավիճակը, կրկին դիմում եմ Ձեզ բաց նամակով։
Ես Մանուել Մանուկյանս, որպես ՀՀ հասարակ քաղաքացի , որպես ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչ, դիմում եմ ձեզ, որ բաց տեքստով, հանրային Ձևով ի լուր ամբողջ աշխարհի, խնդրանքով դիմեք ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինին։ Սա ժողովրդի պահանջ է, որը որոշել եմ ֆեյսբուքյան շատ լայքերի միջոցով, Ձեր սիրած տարբերակով։ Եթե ադրբեջանը դիմել է իր մեծ եղբայր Թուրքիային, ուրեմն կամ ասեք Դուք ում եք տեսնում Հայաստանին մեծ եղբայր,կամ Հենց հիմա դիմեք Հայ ժողովրդի դարավոր բարեկամ Ռուսաստանին։ Եթե դուք չանեք այս քայլը, Հետագայում կմեղադրվեք որպես Արևմտամետ, որպես պռինցիպներով շարժվող, որպես անձնական ամբիցիաները ազգային անվտանգությունից վեր դասող մարդ։ Որպիզի փարատեք բոլոր այս կասկածները, շտապեք անել այն ինչ ժողովուրդն է պահանջում։ Անհավասար պատերազմում միայնակ թողնել Հայ զինվորին ՝ Ադրբեջանական, Թուրքական և տեռորիստական զորքերի դեմ, դա ծանր հետևանքներ կունենա Ձեզ համար, դուք ինքներդ եք հաստատում, որ հայ զինվորը և հրամանատարը միայն ադրբեջանցիների դեմ չեն կռվում և մեկ ամիս է արդեն անցել, բայց դուք դեռ Հայ զինվորին թողել եք որ միայնակ կռվի անհավասար և անարդար պատերազմում։ Եթե ինչվոր խնդիր կա խնդրելու մեջ, հանուն զինվորների կյանքի փրկության և հանուն արդարության, բացատրեք ժողովրդին։ Ռուսական զորքը , դեռ շատ վաղուց պիտի Արցախում լիներ, այդ ամենի բոլոր հիմքերը կան և մարդկային առումով և իրավական։ Ձեր գործողությունների ամեն մի վայրկյանը, մի զինվորի կյանք է և այդ կյանքերի համար պատասխանատվություն կրելը, գոնե Աստծո մետ անխուսափելի է։ Բոլորս գիտենք, որ նաև ռմբակոծվել է Հայաստանի սահմանները և այսքան փաստերի մեջ, այսպիսի հանգած գործողությունները, չափից դուրս անհասկանալի են։ Մեր և Ռուսաստանի մեջ սեպ խրելը անհնար է, որովհետև դա Աստծո կամքն է։ Ոչ թե միայն իմ կարծիքն եմ ասում, այլ հազարավոր քաղաքացիների, մարդիկ սկսել են Ձեզ լուրջ մեղադրել Ռուսներին հանրային Ձևով չխնդրելու համար, որպես հասարակության մի մասնիկ , ես այս ամենը հատուկ Ձեզ համար բարձրաձայնում եմ։ Հուսամ նամակս կհասնի Ձեզ և դուք հետևություններ կանեք։ Հարգանքներով ՀՀ հասարակ քաղաքացի՝ Մանուել Մանուկյան
Հ.Գ. Եթե աշխարհում կա մեկ մարդ, որ կասի հիմքեր չկա Ռուսաստանի միջամտության համար, նա դավաճան է և ես պատրաստ եմ բոլոր հիմքերը ներկայացնելու, այդ թվում իրավական հիմքերը։