Իրանի ռազմական օդուժի հրամանատար, բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը հայտարարել է, որ Իրանը որևէ երկրի թույլ չի տալիս օդային ագրեսիա իրականացնել իր երկնքում, գրում է mehrnews.com կայքը։
«Իրանի հյուսիսարևմտյան սահմանի և դրա ամբողջ երկայնքով տեղակայված են 3 700 և ավելի օդային պաշտպանության կայաններ, որոնք 24 ժամ հսկում են բոլոր շարժերը: Լեռնային Ղարաբաղի համակարտության սկզբից մենք հյուսիսարևելյան շրջաններում օդային պաշտպանության լավագույն համակարգերն ենք տեղակայել և ուշադիր հսկում ենք այս շրջանի երկինքը»,- ասել է նա։
Հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղի մարտերի ֆոնին Իրանի պաշտպանական ուժերն անվտանգության ապահովման համար Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ ) հետ զորքեր ու զինտեխնիկա են տեղակայել տարածաշրջանում։
Նշվում է, որ Իրանը դեմ է ցանկացած տեսակի ագրեսիայի դրսևորմանը, ուստի՝ ակտիվ դիվանագիտության միջոցով ամեն բան անում է լարվածության նվազեցման համար։