Իսպանիայի Սանտանդեր քաղաքի հիվանդանոցներից մեկում COVID-19 կորոնավիրուսային վարակի համաճարակի առաջին գագաթնակետի ընթացքում հիվանդների ավելի քան 80% -ը վիտամին D- ի պակաս է ունեցել: Հետազոտությունը հրապարակվել է Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում: Գրում է Gazeta.ru-ն։
«Մեր աշխատանքի արդյունքներից հետեւում է, որ անհրաժեշտ է վերահսկել և փոխհատուցել վիտամինի D-ի պակասը: Սա կարևոր է հատկապես տարեցների և քրոնիկ հիվանդների համար, որոնք հատկապես խոցելի են COVID-19- ի նկատմամբ», - նշվել է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վիտամին D-ով հավելումները պետք է առաջարկվեն այն հիվանդներին, ովքեր արդեն վարակվել են կորոնավիրուսով:
«Սա դրական ազդեցություն կունենա նրանց մկանների, ոսկորների և իմունիտետի վրա», - նշվել է հաղորդագրության մեջ: