Համաշխարհային համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 44 միլիոն դեպք։ Այդ մասին վկայում են ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները: Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, աշխարհում ժամը 13.54-ի դրությամբ վարակը հայտնաբերվել է 44,036,481 մարդու մոտ: Վարակից ապաքինվել է 29 832 060 հիվանդ, մահացել է 1,168,107 մարդ:
Վարակվածների և մահացածների թվով առաջատարն ԱՄՆ-ն է՝ ավելի քան 8,7 միլիոն վարակվածներով, երկրորդ տեղում Հնդկաստանն է գրեթե 8 միլիոն դեպքերով, որին հաջորդում է Բրազիլիան՝ 5,4 միլիոն վարակման դեպքերով: