ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մարդու իմունային համակարգը նոր տիպի կորոնավիրուսով վարակվելուց հետո ի վիճակի է լիովին վերականգնվել: Այդ մասին հայտարարել է Սանկտ Պետերբուրգի Պաստերի անվան համաճարակաբանության և մանրէաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը։ Գրում է Gazeta.ru-ն։
«Իմունային համակարգի համար մեծ խնդիր չեմ տեսնում: (...) Այս վարակի զարգացման արդյունքում իմունային անբավարարություն չի զարգանում, վիրուսը դուրս է գալիս, իսկ իմունային համակարգը վերականգնվում է», - ասել է ակադեմիկոսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռուս մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կորոնավիրուսով վարակված երեխաների սպերմատոգենեզում խնդիրներ են առաջանում, ինչը կարող է վերարտադրողական կարողությունների նվազեցման հանգեցնել: