f

Անկախ

Դավաճանափնտրտուքը և դավադրապաշտական տեսություններից բխող տարատեսակ պատմությունները, որոնք տարածվում են պատերազմական շրջանում իրականում տեղեկատվական պատերազմի մաս են


Մեր անվտանգային համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումները, այդ թվում՝ կադրային փոփոխությունները, անձամբ ինձ համար սպասելի էին և կանխատեսելի, բայց մեր խնդիրները ամենևին օպերատիվ֊տակտիկական հարթությունում չեն։ Դավաճանափնտրտուքը և դավադրապաշտական տեսություններից բխող տարատեսակ պատմությունները, որոնք տարածվում են պատերազմական շրջանում իրականում տեղեկատվական պատերազմի մաս են։ Այդուհանդերձ, ստիպված եմ հիշեցնել, որ դեռևս սեպտեմբերի սկզբին, պատերազմից 20 օր առաջ սկսել և հետագա օրերին մի քանի անդրադարձներ եմ կատարել դեռևս 90֊ական թվականներից մինչ այսօր չբացահայտված մնացած մի քանի աղմկահարույց սպանությունների հետ կապված, որոնք ուղղակիորեն վերաբերում էին Ադրբեջանի հետ առաջին Արցախյան պատերազմի շրջանում ազգային, պետական դավաճանության առավել քան հիմնավոր կասկածներին։ Առիթ ունեցել եմ սեպտեմբերի 7֊ին հրապարակավ իմ էջում գրառումով անդրադառնալ ՀԽՍՀ ՊԱԿ֊ի երկար տարիների ղեկավար Մարիուս Յուզբաշյանի սպանությանը նախորդած դեպքերին, որոնք կապված են եղել հույժ գաղտնի կերպով նրա Արցախ մեկնելու նախապատրաստության հետ, քանի որ եղել են հիմնավոր կասկածներ, որ որոշակի շրջանակներ մեր երկրում հանցավոր գործակցություն ունեն ադրբեջանցիների հետ։ Ղանդիլյան, Համբարձում Գալստյան, Հենրիկ Խաչատրյան, չթվարկեմ, բազմաթիվ այլ անուններ կան, լրատվամիջոցներում հրապարակված նյութեր, որոնք որոշակի տեղեկություններ են պարունակում պետական կառավարման համակարգում ազդեցություն և կապեր ունեցած կամ ունեցող մարդկանց որոշակի շրջանակի գոյության մասին։ Եվ ի՞նչ ենք արել, ոչինչ, այս բոլոր տարիներին այդ գործերը մնում են չբացահայտված, հետևաբար, և նրանք, ովքեր հնարավոր է կապված են եղել թշնամու հետ։ Վերջին շրջանում դիտարկելի են բազմաթիվ հանգամանքներ, որոնք միանշանակ իրավասու մարմինները չէին կարող չնկատել, քանի որ ուղղակիորեն վերաբերում են անվտանգային համակարգում առկա խնդիրներին։ Խնդիրներ, որոնց արմատները գնում են տարիների խորք, ահա թե ինչո՞ւ չի կարելի համակերպվել և անտեսել իրավասու մարմինների, պետական ծառայողների անգործության և անարդյունավետ աշխատանքը կամ թերացումներն ու բացթքմողումները։ Ողջունում եմ ներկայում դիտարկելի արձագանքը կադրային փոփոխությունների հետ կապված, բնական ու անհրաժեշտ քայլեր են։

#ՀԱՂԹՈՒՄԵՆՔ

Վարդան Բալյան ՖԲ Գրառում պատերազմ Սպանություն Հայաստան Արցախ խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. Լենա Նազարյան
Ղարաբաղ և Ղրիմ՝ տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք. Միխայիլ Դեմուրին
Նեթանյահուն գաղտնի հանդիպել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին․ ԶԼՄ-ներ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Ես եւ իմ ընտանիքն ապրում եւ շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին
Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք. պետություն չկա. Արփինե Հովհաննիսյան
Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am
Նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ. անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը՝ վարչապետի օգնականին
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց
Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա. «Փաստինֆո»
Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել. Ծնողները տեղյակ են. ՊՆ ներկայացուցիչ
Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի
Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Իրանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հեռանկարները. Մարուքյան
Դիլիջանի մի շարք փողոցներում 23 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա. armeniasputnik.am
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. բնակիչները պաշտպանում են գյուղը. Wargonzo
Արայիկ Հարությունյանը ազատվեց ԿԳՄՍՆ նախարարի պաշտոնից
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ավելին
Ավելին