f

Անկախ

Փաստն այն է, որ նույնիսկ ցավոտ փոխզիջումների առաջարկներ չեն եղել, չկան ու չեն կարող լինել այս փուլում. Ալեն Սիմոնյան


Մենք մշտապես պատրաստ ենք եղել բոլոր տեսակի բանակցությունների։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «ցավոտ փոխզիջումների» վերաբերյալ հայտարարությանը՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Բանակցությունների ընթացքում եթե կար կամ կլիներ որևիցե առաջարկ, որը մեզ համար ընդունելի կլիներ, ապա դա կդրվեր Հայաստանի Հանրապետության, Արցախի ժողովրդի քննարկմանը։ Փաստն այն է, որ նույնիսկ նմանատիպ առաջարկներ չեն եղել ու չկան ու չեն կարող լինել այս փուլում։ Այսինքն՝ որեւիցե կոնկրետացում մտցնել կամ փորձել դրա մեջ ինչ-որ բան գտնել՝ սխալ է»։

Հարցին՝ արդյո՞ք խոսքը 5 շրջան հետո եւս 2 շրջան հանձնելու մասին է խոսքը, ԱԺ փոխխոսնակն ասաց. «Եթե խոսքը դրա մասին լիներ, ապա դրա հետ կապված արդեն փաստաթուղթը պատրաստ էր, բանակցությունները երկար գնացել էր։ Այդ խոսակցությունը կշարունակվեր, եթե խոսքը դրա մասին լիներ»։

Անդրադառնալով Արցախում այս պահին իրավիճակին՝ Ալեն Սիմոնյանն ասաց. «Պատերազմը, որն ունի այդքան մեծ ծավալ, ունի իր խնդիրներն ու դրական կողմերը։ Կարող եմ ուրախացնել մեր համաքաղաքացիներին, որ այսօր արդեն այդ դրական կողմերն ավելի շատ են։ Այն անսպասելիությունը, այն անհավատ վիճակը, որ սա իրոք կատարվում է, իրոք երազ չի, անցել է արդեն, եւ տեղի են ունենում կոնկրետ գործողություններ։ Մեր բանակը, մեր տղերքը, մեր կամքը բավականին բարձր մակարդակի է։ Մենք դա ապացուցում ենք նաեւ թշնամու մռթին տալով։ Հայ զինվորը ի սկզբանե կանխել է ու կասեցրել է մի բան, որը թշնամին ուզել է անել. այն է, թշնամու տրամաբանությամբ իր անկախության օրն ինքը պատրաստվում էր նշել Ստեփանակերտում։ Թող որեւիցե մեկը թե դրսում, թե ներսում չոգեւորվի որեւիցե բանից։ Բնական է, ալիք է եղել հարձակման՝ Թուրքիայի, ահաբեկիչների մասնակցությամբ։ Այդ ալիքը, բնական է, կարող էր ինչ-որ հաջողություններ ունենալ, բայց որեւիցե մեկը թող դրանից չոգեւորվի։ Սպասենք լավ լուրերի, իսկ ես ձեզ խոստանում եմ, որ դրանք լինելու են շատ»։

Անդրադառնալով միջազգային գործընկերների հետ աշխատանքին՝ ԱԺ փոխխոսնակն ասաց, որ առաջին իսկ օրվանից բոլոր հնարավոր ուղղություններով կատարվում են աշխատանքներ. «Դրանք կատարվում են ի հեճուկս ամեն ինչի, այսինքն՝ որեւիցե բան հաշվի չի առնվում, բոլոր ուղղություններով աշխատանք կատարվում է։ Եվ մեր ցանկությունները եւ իրողությունները հաճախ չէ որ համընկում են. նկատի ունեմ մեր ազգի ցանկությունները։ Այսօր ունենք մի գործընկեր, որն ամեն ձեւով մեզ աջակցում է, դա Ռուսաստանի Դաշնությունն է, որի համար շնորհակալություն եմ հայտնում մեր գործընկերներին, նչպես նաեւ Ֆրանսիայի մեր գործընկերների աջակցությունը, ԱՄՆ-ի աջակցությունը»։

Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ միջազգային ահաբեկչության դեմ այսօր կանգնած են Հայաստանն ու Արցախը, որը սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ նաեւ ամբողջ աշխարհի համար. «Կարծում եմ, որ արձագանքը կլինի այն ժամանակ, երբ կլինեն կոնկրետ լուծումներ կամ գործողություններ անելու հնարավորություններ։ Հայաստանյան կողմերն իրնց դիրքորոշումները հայտնել են։ Արդեն գնդակը մեր գործընկերների դաշտում է։ Վստահ եմ՝ թե Ռուսաստանում, թե Ֆրանսիայում, թե ԱՄՆ-ում բոլորը հասկանում են, որ այսօր Հայաստանը դարպասն է, այն ամրոցն է, որը կանգնած է միջազգային ահաբեկչության դեմ։ Դա սպառնալիք է ոչ միայն Հայաստանի ու Արցախի համար, այլ նաև ամբողջ աշխարհի համար»։

Հայաստան Ալեն Սիմոնյան

Այլ հոդվածներ հեղինակից

Նախկին իշխանությունները մեզ անվանում էին հող հանձնող, ուրեմն գիտեին՝ այդ ամենը մեր գլխին էր կոտրվելու. Լենա Նազարյան
Ղարաբաղ և Ղրիմ՝ տարածքային ամբողջականություն և ինքնորոշման իրավունք. Միխայիլ Դեմուրին
Նեթանյահուն գաղտնի հանդիպել  է Սաուդյան Արաբիայի թագաժառանգին․ ԶԼՄ-ներ
Իրանում կորոնավիրուսի զոհերի թիվը գերազանցել է 45 հազարը
Ես եւ իմ ընտանիքն ապրում եւ շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. Զոհրաբ Մնացականյանը՝ Aysor.am-ին
Փաշինյանն այցելել է Ռազմարդյունաբերական կոմիտեի սպառազինության արտադրությամբ զբաղվող ընկերություններ
Նայեք ադրբեջանցիների տարածած տեսանյութը գերիների մասով ու գլուխներդ մտցրեք. պետություն չկա. Արփինե Հովհաննիսյան
Քաշաթաղում եւ Քարվաճառում թալանել են «Արմաթ» լաբորատորիաները, գողացել են համակարգիչներն ու ռոբոտի հավաքածուն. Aravot.am
Նստել եք ձեր կառավարական աթոռներին ու արհամարհում եք մեզ. անհետ կորած զինծառայող եղբայրների մայրը՝ վարչապետի օգնականին
Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել ՊՆ շենքի դիմաց
Կառավարության անտարբեր վերաբերմունքը. Զինվորները պատերազմից հետո քնում են բետոնի վրա. «Փաստինֆո»
Քուվեյթի ազգային պատվիրակությունը պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը
Կառավարությունը պետք է սկսի իրական արդյունքին միտված աշխատանք գերիների ու անհետ կորածների հարցերով․ ՄԻՊ
Ողջ երեխաներ ունենք, որոնց կարողացել ենք որոշ հատվածներից գտնել. Ծնողները տեղյակ են. ՊՆ ներկայացուցիչ
Թալինի Կաթողիկե եկեղեցին կվերականգնվի
Փաշինյանը հանդիպումներ կունենա անհետ կորած եւ գերեվարված անձանց ընտանիքների ներկայացուցիչների հետ
24 ժամվա ընթացքում 2.334 փախստական է Հայաստանից վերադարձել Լեռնային Ղարաբաղ
Իրանի դեսպանի հետ եմ հանդիպել, քննարկել ենք երկկողմ հարաբերությունների հեռանկարները. Մարուքյան
Դիլիջանի մի շարք փողոցներում 23 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում, Կապանի ավտոճանապարհներին՝ անձրև
Մարտունու Բերդաշենում մարդկանց այգիների միջով սահման են գծում. հայկական կողմից մարդ չկա. armeniasputnik.am
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Սեյրան Օհանյանի նկատմամբ. Արթուր Ղազինյան
Ադրբեջանի զինված ուժերը փորձում են գրավել Բերդաշեն գյուղը. բնակիչները պաշտպանում են գյուղը. Wargonzo
Արայիկ Հարությունյանը ազատվեց ԿԳՄՍՆ նախարարի պաշտոնից
ՃՏՊ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ
Ավելին
Ավելին