f

Անկախ

Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին․ Մտավորական


Վաստակավոր արտիստ, բեմադրող ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը միանում է ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի կոչին ու պահանջում է Հայաստանի հանրապետության կառավարության հրաժարականը, և կառավարման ղեկը հանձնել զինվորական դասին: Այս մասին նա հայտնեց Yerevan.Today-ի հետ զրույցում։  

Վազգեն Մանուկյանը, հիշեցնենք, երկու պահանջ էր դրել․

  1. «Այս կառավարությունը պետք է հրաժարական տա՝ բանակին հանձնելով ողջ իշխանությունը, ընդ որում՝ դա պետք է անի կամավոր, առանց ցնցումների, որոնք կարող են կործանարար լինել։
  2. Բանակը, իր ձեռքը վերցնելով ողջ իշխանությունը, պետք է կազմի միասնական Պաշտպանության կոմիտե Արցախի հետ միասին՝ կազմակերպելով պատերազմական ներկա իրավիճակին անհրաժեշտ միջոցառումները, ապահովելով վստահություն և գնալով բանակցությունների շահագրգիռ պետությունների, միջազգային կառույցների հետ։ Սա միակ փրկությունն է։ Հակառակ դեպքում մենք կարող ենք կորցնել ամեն ինչ»։

«Վազգեն Մանուկյանի կոչը ներքուստ, այո, շատ տագնապալից է, բայց սա, թերևս, միակ ճիշտ ելքն է: Փաստացի, երկրի կառավարումը գտնվում է ճգնաժամի մեջ: Այսօր ծանրագույն վիճակում ենք, վտանգված է ոչ միայն Արցախի անվտանգությունը, այլև Հայաստանի Հանրապետության պետականությունն է կանգնած լուրջ վտանգի առաջ:

Գուցե արվում են ինչ-որ քայլեր, ես չգիտեմ, բայց դրանք անկհայտորեն անարդյունավետ են, իսկ իրադարձություններն այնքան հախուռն են, սարսափելի արագ են զարգանում, որ մենք սպասելու ժամանակ չունենք:

Ուստի մենք բոլորս պիտի կարողանանք ուժ գտնել մեր մեջ ու իրականությանը կանգնել դեմ հանդիման:

Կոչերը, ոգևորիչ խոսքերը, թերևս դրանք էլ անհրաժետ են, բան չունեմ ասելու, բայց ո՞րն է այսօրվա լեզուն, ո՞րն է այն գործողողությունը, որը կարողանալու է բեկում մտցնել այս ճգնաժամային իրավիճակում, սա է պետք գտնել, մեզ իրական միասնականություն է պետք, կոնկրետ քայլերի շուրջ:

Մենք  բաց աչքերով նայում ենք, թե ոնց ենք պետականությունը վտանգում: Մենք բողոքելով, այս կամ այն միջազգային կառույցին դիմելով ոչինչ չենք փոխի: Պետք է առերեսվենք իրականության հետ։ Ես միանում եմ պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանի կոչին»:

 Սյուզի Բադոյան

 

Վիգեն Ստեփանյան Վազգեն Մանուկյան կոչ Նիկոլ Փաշինյան

Արգելել են Ֆրանսիահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան
Տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել. «Երկիր
Կիրանցի գյուղապետը գիշերը հանդիպել է գյուղացիներին եւ ասել, որ իշխանությունները ինչ պլանավորել են, դա էլ անելու են
Օշականում «ՎԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել տներից մեկի դարպասին․ 21-ամյա վարորդը վիրավոր է
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել
«Փաստ». Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով
«Փաստ». Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Ծիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների»․ «Հրապարակ»
Ժողովրդավարությունը թիվ մեկ «բրենդ» հռչակած կառավարության ղեկավարը չի մեկնաբանել Սամվել Վարդանյանի հանդեպ կատարվածը․ «Ժողովուրդ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել․ «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ
«Հրապարակ». Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում
Ավարտվեց «Արցախի իրավունքների վերականգնման հրամայականը՝ ընդդեմ Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության» համագումարը
«Փաստ». Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները»
Փաշինյանը բրիտանական ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում թույլ տվեց խայտառակ, ծայրահեղ վտանգավոր դիվանագիտական սխալ.Առաքելյան
Չարենցավանում անչափահասների միջև տեղի ունեցած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի. կա վիրավոր
«Ժողովուրդ». Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել
«Փաստ». Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը
Ավելին
Ավելին