Հոկտեմբերի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝
Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում՝ 600 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 1500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 4000 քմ,
Արարատի մարզի Մասիս քաղաքում՝ 5000 քմ,
Կոտայքի մարզի Գութանասար գյուղում՝ 65 հա,
Գեղարքունիքի մարզի Վարսեր գյուղում՝ 500 քմ։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 66.1 հա։