f

Անկախ

Հակառակորդի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, գույքը ոչնչացնելու փաստերով հարուցվել է քրեական գործ. ՔԿ նախագահի տեղակալ


Մեր ծառայողներից 15-ը` որպես պահեստազորային, զորակոչվել են և ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում, ինչպես նաև կամավորագրվել են ևս 4-ը, որոնք 15 պահեստազորայինի հետ միասին առաջնագծում են: 150-ից ավել կամավորագրված քննիչներ կան, և գործնական վարժանքներ են անցնում, որ մեկնեն առաջնագիծ. այսօր Քննչական կոմիտեի և ԱԱԾ ներկայացուցիչների համատեղ ասուլիսի ժամանակ նշեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը:

«Զինվորական քննչական գլխավոր վարչությունում հակառակորդի կողմից ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանության, գույքը ոչնչացնելու փաստերով հարուցվել է քրեական գործ: Քննչական խումբ է կազմվել նախաքննությունը կատարելու համար, որին ընդգրկվել են զինվորական քննչական վարչության ողջ անձնակազմը, բոլոր կայազորների քննիչները ներառվել են խմբում աշխատելու համար»,- նշեց նա:

Արթուր Մելիքյանի խոսքով՝ քրեական գործը ոչ միայն դատավարական առումով ունի իր նշանակությունը, այլև հետևյալ ուղղություններով աջակցում և օգնում են զինծառայողներին և նրանց ընտանիքներին.

«Քրեական գործով բացահայտված փաստական հանգամանքներն այժմ և հետագայում օգտագործվելու են քաղաքական և իրավական նկատառումներով: Միջազգային դատական ատյաններում այդ ապացույցները կներկայացվեն։ Երկրորդը՝ նախաքննության շրջանակում իրականացվում են փորձաքննություններ, որոնց արդյունքներով կատարվում են անձանց նույնականացումներ, երրորդը՝ նախաքննության արդյունքները և տեղեկատվությունը մենք տրամադրում ենք պաշտպանության բնագավառի լիազոր մարմնին, որպեսզի զոհված զինծառայողների սոցիալական երաշխիքների իրացումը հնարավորինս իրականացվի»:

Նա տեղեկացրեց, որ պատերազմի հարձակումից սկսած՝ մինչ օրս,  նմանատիպ 279 քրեական գործ է հարուցվել տվյալ տեսակի հանցագործությունների դեպքերով, որոնցով իրականացվում է կենտրոնական հաշվառում, և արդյունքները ամփոփվում են: Նրա խոսքով՝ նպատակն է այս ընթացքում և հետագայում հնարավոր խախտումները, թերացումները վերացնելու համար այդ վերլուծությունների արդյունքներով  համապատասխան առաջարկություններ անել այն մարմիններին, որոնք որոշակի խնդիրներ են ունեցել այդ գերատեսչությունների կազմակերպած աշխատանքների ընթացում:

Արթուր Մելիքյանը նշեց, որ զորակոչը՝ հատկապես պահեստազորի հետ կապված, առավել գրավիչ դարձնելու նպատակով Քննչական կոմիտեն՝ ի դեմս Զինվորական քննչական գլխավոր վարչության, որոշակի միջոցառումներ է իրականացնում կայազորի պետի և քննիչների մակարդակով, որոնք պարբերաբար հանդիպումներ են ունենում պահեստազորից զորակոչված ծառայողների հետ՝ նրանց շրջանում բացատրման և պարզաբանման աշխատանքներ իրականացնում:

ՀՀ Քննչական կոմիտե

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին