Աշխատանքից ազատվել է ԱԱԾ Հակահետախուզության դեպարտամենտի պետ, գեներալ-մայոր Հովհաննես Կարումյանը: Տեղեկությունը հաստատեցին ԱԱԾ լրատվության ծառայությունից։
Լրատվության ծառայությունից պաշտոնանկության պատճառների մասին տեղեկություն չհայտնեցին։
Հիշեցնենք, որ ռազմական գործողությունների ընթացքում պաշտոնանկ են եղել ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը եւ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանը: