ԱԱԾ փոխտնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանը հերքել է նախկին պետի ազատման պատճառների մասին լուրերը։
Հոկտեմբերի 27-ին մամուլի ասուլիսում պատասխանելով գերատեսչության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության պատճառների վերաբերյալ հարցին՝ Աբազյանը կտրականապես հերքեց լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների հավաստիությունը։ «Մամուլում հրապարակված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում։ Ազատելու լիազորությունը պատկանում է երկրի ղեկավարությանը»,- հայտարարեց Աբազյանը։ Ընդ որում՝ նա հավաստիացրեց, որ նախկին պետի դեմ հարուցված քրեական գործ չկա։ Հարցին՝ պաշտոնանկ արվե՞լ է արդյոք սահմանապահ զորքերի շտաբի պետը, Աբազյանը դրական պատասխանեց։