Իմ անունից մի՛ ասեք՝ «մենք պատրաստ ենք ցավոտ զիջումների»: Ես ձեզ ոչ մանդատ եմ տվել, ոչ էլ ձեր պատկերացրած «մենք»-ի մեջ եմ: Ու առհասարակ, որ ասում ես՝ «մենք», մի հատ հստակեցրու, ժողովուրդն էլ տեսնի, էլի, թե էդ «մենք»-ը ո՞վ է, ովքե՞ր են:
Դե ելեք ու որդեկորույս ծնողներին ու հարազատներին բացատրի, որ մեր լուսավոր երիտասարդները «ցավոտ զիջումների» համար են կռվել ու զոհվել...
Կարո՞ղ եք:
Միանգամից ասեմ՝ ես չեմ կարող: