COVID-19- ի ասիմպտոմատիկ ընթացքը կարող է կապված լինել ոչ թե լավ իմունիտետի, այլ հիվանդության հարուցիչները ճանաչելու օրգանիզմի անկարողության հետ: Այդ մասին «Известия» պարբերականին տեղեկացրել է Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծ պոլիտեխնիկական համալսարանի կենսաբժշկական համակարգերի և կենսատեխնոլոգիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Վասինը: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ Ռուսաստանում արդեն գրանցվել է հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքի երեք դեպք: Այս հիվանդները ախտանիշներ չեն ունեցել, բայց նրանց մոտ վիրուսային ներկայությունը երկար ժամանակ է պահպանվել:
Հրապարակման համաձայն, նման երևույթը նախկինում նկարագրված է եղել տուբերկուլյոզի համար, որի դեպքում հիվանդների մեծ մասը վարակի կրողներ են եղել՝ առանց տեսանելի ախտանիշների: