Հանուն հայ զինվորի ՀԿ անդամ Դավիթ Թորոսյանը տեղեկացնում է, որ հակառակորդը խախտում է հրադադարի պահպանման ռեժիմը հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառելով հրթիռահրետանային միջոցներ:
Հիշեցնենք, որ արդեն 3-րդ հումանիտար հրադադարը ուժի մեջ է մտել այսօր առավոտյան՝ ժամը 8:00-ին, սակայն հակառակորդը, ինչպես նախորդ 2 անգամ, այս անգամ ևս պարբերաբար խախտում է պայմանավորվածությունը՝ թիրախավորելով նաև բնակավայրերը: