f

Անկախ

Բրաբիոն ծաղկի մասին


Հանրաճանաչ լեզվաբան Հրաչյա Աճառյանի մեկնաբանությամբ «Բրաբիոն» նշանակում է ««Յաղթութեան մրցանակ», և որովհետև յաղթութեան մրցանակը մի ծաղիկ է, ուստի Բրաբիոն սկսեց նշանակել նաև ծաղիկը»:

Ինքնատիպ ձևով արժևորելով արցախյան գոյամարտը իր արժեքավոր աշխատության /«Կորուսյալ երկրի բանասացը Խաչիկ Դաշտենց», ԳԱԹ, 2020թ./ ավարտին գրող, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը ներկայացնելով Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» գրում է. «Եվ իսկապես մեր օրերում հայորդիք այդ ուղիով վերսկսեցին որոնումները և գտան Ղարաբաղը, մեր Ղարաբաղը՝ որպես Բրաբիոնի առաջին ցողակաթ ծաղկաթերթիկ...»:

Մինչ այդ էլ այս ուշագրավ գրքի էջերում ներկայանում են նաև «Խոդեդան» և «Ֆայտոն Ալեքը»։Գրական նոր երանգներով հեղինակը Դաշտենցին ներկայացնում է նաև որպես թարգմանիչ, հետաքրքիր բացահայտումներ անում նրա «Բայրոնը և հայերը» աշխատության շուրջ։Մինչ այդ էլ ընթերցողը մեկ անգամ ևս առիթ է ունենում վերհիշելու Խաչիկ Դաշտենցի կենսագրության մանրամասները և ստեղծագործական ուղին:

Գրքի «Ներածություն» վերնագրված առաջնախոսքում հեղինակը մասնավորապես գրում է. «Խաչիկ Դաշտենցի ներկապնակում մեր ժողովրդի հոգու պայծառ ու վճիտ գույներն են, և այդ է պատճառը, որ նրա ստեղծագործություններից ամբողջապես լիաբուռն հորդում են հայն ու հայեցին»: Ահա թե ինչու որքան պատմագիտական, այնքան էլ արդիական է Կարո Վարդանյանի այս մենագրությունը, որը հրատարակվում է Խաչիկ Դաշտենցի ծննդյան 110 ամյակի առթիվ: Դաշտենցի կյանքին և գործունեությանը նվիրված առաջին և առայժմ միակ այս մենագրությունը առաջին անգամ լույս է տեսել 2000թ՝ «Սասուն աշխարհի բանասացը» վերնագրով:

Հարգարժան ընթերցողը այս աշխատությունից կիմանա նաև, որ իսկական ազգանունը /Ավետիսյան/ կորցրած և հոր Տոնո անունը նաև ազգանուն դարձրած Դաշտենցը պատանի հասակում տարված էր Չարենցով և ուզում էր, որ իր գրական անունը նման լինի Չարենց անվանը: ,Դաշտենց գրական անունը նա կրել է իր ծննդավայրի Դաշտադեմ անվան հետ կապված,  ժամանակին մեծ ճանաչում ունեցող Սողոմոն Տարոնցու առաջարկությամբ: Խաչիկ Դաշտենցի կյանքի ուղղին և ստեղծագործական աշխարհը լուսավորում են նաև գրքի վերջում ներկայացվող «Խաչիկ Դաշտենցը լուսանկարներում» հավելվածը:
Երբ գրում էի այս տողերը հեռուստաընկերություններից մեկը ցուցադրում էր «Մխիթար Սպարապետ» ֆիլմը:
Կռվում էր հայը, կռվում է հայը այսօր էլ, կռվում է միասնաբար, կռվումէ ու հաղթելու է: Հաղթելու է, որ մեկ անգամ ևս ամրագրի հայոց սրբազան երթի հավերժությունը...


Վաղարշակ Ղորխմազյան

Խաչիկ Դաշտենց Վաղարշակ Ղորխմազյան

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին