ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքի բնակիչ, ֆոտոլրագրող Ռայան Թելալիանը, որն այս օրերին գտնվում է Արցախի Հանրապետությունում, վավերագրում է Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած պատերազմի ընթացքը, ստորգետնյա թաքստոցներում ապաստանած ընտանիքների կյանքը։
KSEE24 հեռուստաալիքի հետ զրույցում ֆոտոլրագրողը պատմել է, որ պատերազմի բռկումից ի վեր շատ մարդիկ՝ մասնավորապես կանայք և երեխաները, տեղահանվել են։
«Շատ մարդիկ հեռացել են։ Նրանք մեկնել են Հայաստան, հատկապես կանայք և երեխաները: Տղամարդիկ գտնվում են առաջնագծում կամ ծառայության մեջ են»,- հայտնել է նա։
Թելալիանը նշել է, որ Ստեփանակերտում ամենուր ավերածություններ՝ այրված շենքեր ու ատոմեքենանր է տեսնում, սակայն կյանքը շարունակվում է։
«Նրանք հույսով են լցված։ Եվ փորձում են ուժերի ներածին չափով պինդ մնալ»,- հայտնել է ֆոտոլրագրողը։
Թելալիանը նաև ընդգծել է, որ մինչ Ադրբեջանը ռազմական աջակցություն է ստանում Թուրքիայից և այլ երկրներից, հայերը այս պատերազմը միայնակ են վարում, սակայն վճռական են պաշտպանել իրենց հողերը։
«Նրանք պարզապես ցանկանում են, որ իրենց ձայնը լսելի լինի։ Նրանք ցանկանում են, որ մարդիկ լսեն խաղաղության իրենց կոչը», - ընդգծել է նա։