Հոկտեմբերի 26-ին, ժամը 03:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում այրվում է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա․ տուժածներ չկան։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04։11-ին, մարվել՝ 04։25-ին։ Այրվել է «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա։