Հոկտեմբերի 25-ին, ժամը 21։33-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լորուտ գյուղում այրվում է անասնագոմ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 26-ին, ժամը 00:30-ին, մարվել՝ 02։10-ին։
Այրվել են անասնագոմի տանիքը (մոտ 160 քմ) և մոտ 400 հակ անասնակեր։