Ամեն ինչ այնքան հասկանալի ու տեսանելի է, որ նույնիսկ մեկնաբանությունների կարիք չկա։ Հոկտեմբերի 24֊ից ժամը 00։00֊ից խիստ կարանտին է սահմանվել Գյանջայի, Եվլախի, Մինգեչաուրի, Լենքորանի, Շեքիի, Շիրվանի, Սամուխանի, Շամախիի, Ղուբայի, Աղստաֆայի, Խաչմազի, Իսմայիլլի, Քաղի, Զաքաթալայի, Բիլյասավուրի, Սաբիրաբադի, Շաբրանի շրջաններում։ Հոկտեմբերի 25֊ից սրանց ավելացել են Աստարայի, Սալյանի, Մասալայի, Ղաբալայի, Նաֆթալանի, Լերիքի, Խիզայի շրջանները և բազմաթիվ առանձին բնակավայրեր, որոնք, որպես կանոն, հիմնականում բնակեցված են բնիկ ժողովուրդներով։ Բոլոր այս տարածքներում ուժեղացվել են ներքին զորքերի ստորաբաժանումները։ Հատկանշական է, որ իրենց պաշտոնական տվյալները կորոնավիրուսի տարածման տեմպերի մասին ուղղակի տարակուսանք կարող են առաջացնել այսպիսի կարանտինային միջոցառումների համատեքստում։ Երբ սկսեցին հարցեր առաջանալ, հայտարարեցին ահաբեկչական սպառնալիքի մասին։
Ուղղակի կարող եք վերցնել դեռևս գոյություն ունեցող Ադրբեջանի քարտեզը և ինքներդ նայել։ Ու այս վիճակով սրանք ուզում են մեզ հաղթել։ Ալիևը իրականում այդքան էլ մեղավոր չէ, մարդուն զեկուցել էին, թե 18 ժամում կազատագրեն բոլոր հողերը ու թեյի սեղան կգցեն Խանքենդիում, Էրդողանն էլ խոստացել էր Շուշիում առաջին նամազն ինքն անել։