Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) աշխարհում COVID-19 կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի աճի վերաբերյալ նոր հակառեկորդ է արձանագրել։ Գրում է Gazeta.ru-ն։
Ինչպես նշված է ԱՀԿ կայքում, աշխարհում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 445 419 դեպք:
Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը, մինչ այդ ռեկորդային համարվում էր հոկտեմբերի 22-ի ցուցանիշը՝ 429 411 նոր դեպքերով:
Ընդհանուր առմամբ, աշխարհում մինչ օրս հայտնաբերվել է կորոնավիրուսի 41,570,883 դեպք, իսկ COVID-19- ի զոհ է դարձել 1,134,940 մարդ:
Ավելի վաղ ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ հաջորդ մի քանի ամիսները շատ դժվար կլինեն և կանցնեն կորոնավիրուսի համաճարակի դեմ խիստ պայքարի պայմաններում: