Երեխաները մեկուկես անգամ ավելի շատ են ընտանիքի անդամներին կորոնավիրուսով վարակվում, քան մեծահասակները Այդ մասին հայտնել են Մոսկվայում գործող կոերոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից: Գրում է Gazeta.ru-ն։
«Երեխաները 1,5 անգամ ավելի հաճախ են փոխանցում կորոնավիրուսային վարակը իրենց հետ բնակվող հարազատներին, քան մեծահասակները», - նշված է զեկույցում:
Նշվում է, որ փորձագետները հունիսի 1-ից հոկտեմբերի 21-ը վերլուծել են 280 հազար դեպք և պարզել, որ երեխաների 17% -ը վարակել է իրենց ընտանիքի անդամներին: Մեծահասակների շրջանում նույն ցուցանիշը կազմել է ընդամենը 11%:
Ավելի վաղ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Արեգ Թոթոլյանը հայտարարել էր, որ ենթադրությունը, որ երեխաները կորոնավիրուսի կրողներն են և վարակում են տարեցներին, հաստատված չէ:
Շտաբից հիշեցրել են նաև, որ երեխաներն առավել հաճախ չունեն ախտանիշներ կամ հիվանդությունը նրանց դեպքում թեթև ընթացք է ունենում: Այնուամենայնիվ, նրանք վտանգ են ներկայացնում տարեց մարդկանց համար:
Ռուսաստանում ավելի քան 1,4 միլիոն մարդ արդեն վարակվել է COVID-19-ով: