РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ աշխարհը կորոնավիրուսի համաճարակի կրիտիկական կետին է հասել։ Գրում է Gazeta.ru-ն։
Գեբրեյեսուսը վստահ է, որ առաջիկա ամիսները չափազանց բարդ կլինեն շատ երկրների, մասնավորապես հյուսիսային կիսագնդի համար:
«Մի շարք երկրներ շարժվում են վտանգավոր ուղղությամբ: Չափից շատ պետություններ բախվել են COVID-19 դեպքերի ցուցիչային աճին», - բացատրել է նա:
Նրա խոսքերով՝ շատ հիվանդանոցներ և վերակենդանացման բաժանմունքներ գերզբաղված են և իրենց կարողությունների սահմանագծին են հասել:
«Եվ սա միայն հոկտեմբերն է», - հայտարարել է ԱՀԿ ղեկավարը` հորդորելով երկրների ղեկավարներին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` նոր աղետը կանխելու համար: