CNews հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արևելքում գտնվող Բրոն քաղաքի մի քանի վայրերում հայտնաբերվել են սպառնալիքներով գրություններ, որոոնցում խոստանում են գլխատել քաղաքապետ Ջերեմի Բրեոյին: Գրում է Gazeta.ru-ն։
Քաղաքապետը կարծում է, որ իր գործողությունները «խանգարում են հանցագործներից ոմանց», բայց ինքը «հետ չի կանգնի»: Քաղաքապետը բացատրել է, որ իր կառավարման օրոք քաղաքում ոստիկանության թիվը 70% -ով ավելացել է, և լուրջ պայքար է մղվում թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ:
ՆԳ նախարար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ շրջանի ղեկավարն, իր խնդրանքով, կդիմի դատարան և քաղաքապետին կտրամադրի անհրաժեշտ պաշտպանություն:
Սպառնալիքները ստացվել են Փարիզի արվարձանում պատմության ուսուցիչ Սամուել Պատի գլխատումից մեկ շաբաթ անց:
Հոկտեմբերի 16-ին չարագործը գլխատեց պատմության ուսուցիչ Սամուել Պաթին, որը դասաժամին ցույց էր տվել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Սպանությունից առաջ ուսուցիչը սպառնալիքներ էր ստացել: Հարձակվողը ոստիկանության կողմից գնդակահարվել է: Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան-Ֆրանսուա Ռիկարը հայտարարել է, որ հարձակվողը ծնվել է Մոսկվայում 2002 թ., ծագումով չեչեն էր, իսկ փախստականի կարգավիճակ է ստացել Ֆրանսիայում: