Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցող ռազմական գորոծողությունների ֆոնին ուժեղացել է Թուրքիայում ապրող հայերի նկատմամբ ատելության խոսքի և սպառնալիքի մթնոլորտը, այս մասին Duvar հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ հայտնել է Թւորքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը։
ԼՂ հարցով հակամարտող կողմերի միջև զինադադարի հաստատանը կողմ լինելու համար թիրախավորված պատագամավորի խոսքով՝ երկրում ստեղծվել է «ատելության սովորական մթնոլորտ», որի համար պատասխանատու է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։
«Մեր երկիրը տարբեր ինքնություն, հավատք ու համոզմունք ունեցող մարդկանց տուն է՝ չնայած, որ ներկայի վարչակազմը շարունակում է ազգայնական, ռասիստական և կրոնի վրա հիմնված քաղաքականություն վարել»,- ընդգծել է Փայլանը։
Նշվում է, որ այս օրերին հայկական համայնքների մերձակայքում ադրբեջանական դրոշներով ավտոերթը, վանկարկումները և նման մի շարք այլ դրսևորումներն ասվածի վկայությունն են։
«Նման մթնոլորտում, երբ Թուրքիան Ադրբեջանի կողմից է, երբ հայերի հասցեին ատելության խոսք է հնչում, ցավոք, զգում ենք սիրելի Հրանտ Դինքի նկարագրած աղավնու անհանգստությունը»,- նշել է Փայլանը՝ հիշելով Դինքի վերջին հոդվածում աղավնու խորհրդանշական օրինակը։