f

Անկախ

Գեղամ Գևորգյանը մասնակցել է ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ համաժողովին


Հոկտեմբերի 19-ից 23-ը Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ 8-րդ համաժողովը, որին հեռավար ձևաչափով մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: 

 ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես մասնակցություն է ունեցել համաժողովի շրջանակում կազմակերպված Անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ կլոր սեղանին և ելույթով հանդես եկել «Սահմանափակող գործարար պրակտիկայի վերահսկման՝ բազմակողմ համաձայնությամբ ընդունված սկզբունքների և կանոնների ներքո  հիմնարար քաղաքականության և գործընթացների ընդունման» թեմայով նիստին:

 Իր ելույթի ընթացքում Գեղամ Գևորգյանը, կարևորելով սահմանափակող գործողությունների նկատմամբ արդյունավետ վերահսկողության պահպանման ընթացակարգերի վերաբերյալ համատեղ նախաձեռնությունների դերը միջազգային և տարածաշրջանային մակարդակներում, աջակցություն է հայտնել անդրսահմանային հակամրցակցային համաձայնագրերի (կարտելների) դեմ պայքարի վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությանը:

ՄԱԿ-ի առևտրի և զարգացման խորհրդաժողովի (UNCTAD) Մրցակցության և սպառողների պաշտպանության վերաբերյալ համաժողովն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ ՄԱԿ համալիր կանոններն ու ընթացակարգը վերանայելու նպատակով։  Այն զարգացած և զարգացող երկրների մրցակցության և սպառողների պաշտպանության մարմինների ղեկավարների, բարձրաստիճան պաշտոնյաների համար համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հարթակ է, մրցակցության և սպառողների պաշտպանության հարցերով բարձր մակարդակի հանդիպում, որը հնարավորություն է ընձեռում համաշխարհային հանրությանը շարունակելու բարձրացնել սպառողների բարեկեցության մակարդակը մրցակցային շուկաներում։

ՀՀ ՏՄՊՊՀ Գեղամ Գևորգյան ՄԱԿ

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին