f

Անկախ

Կորոնավիրուսով 2000 պացիենտ կա հիվանդանոցներում. առողջապահական համակարգը կարող է կոլապսի առջեւ հայտնվել


Այս պահի դրությամբ Հայաստանի հիվանդանոցներում կորոնավիրուսային վարակով մոտ 2000 պացիենտ է բուժվում: Շատ են նաեւ հիվանդները, ովքեր հոսպիտալացման կարիք ունեն, սակայն ստիպված են սպասել, որ հիվանդանոցներից մեկում տեղ ազատվի եւ որ իրեն կարողանան ընդունել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Լուսինե Պարոնյանը:

Նրա խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ ծանր հիվանդներին ստացիոնար պայմաններում բուժում են մեկ-երկու օր, վիճակը կայունացնում են եւ դուրս գրում, որպեսզի կարողանան հաջորդ պացիենտներին ընդունել:

Մասնագետի խոսքով՝ չնայած առողջապահական համակարգի ռեսուրսները անընդհատ ընդլայնվում են, անընդհատ նոր հիվանդանոցներ են վերապրոֆիլավորվում, վարակակիրների թվի աճը կարող է բերել նրան, որ համակարգը կոլապսի առջեւ հայտնվի, եւ հիվանդանոցներում այլեւս տեղ չլինի ծանր հիվանդներին ընդունելու համար:

Այս իրավիճակի պատճառը, ինչպես նշեց Լուսինե Պարոնյանը, կորոնավիրուսով վարակված մարդկանց թվի զգալի աճն է, որը գրանցվում է վերջին օրերին. ամեն օր մոտ 500 դեպքով ավելի է գրանցվում, քան նախորդ օրը, եւ դա լուրջ խնդիր է առողջապահական համակարգի համար:

Թվերի աճն էլ պայմանավորված է նրանով, որ պատերազմական իրավիճակում բոլորի ուշադրությունը ռազմաճակատի կողմն է ուղղված, եւ կորոնավիրուսը կարծես երկրորդ պլան է մղվել: Սակայն, մասնագետի խոսքով, չի կարելի մոռանալ, որ այս իրավիճակում բժիշկները եւ առողջապահական ռեսուրսները անհրաժեշտ են նաեւ Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով վիրավորված զինվորներին:

Լուսինե Պարոնյանի խոսքով՝ Հայաստանն արդեն ունի կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի հաջողված փորձ. երբ մարդիկ խստորեն հետեւում էին հակահամաճարակային կանոններին, հիվանդացությունը զգալիորեն նվազել էր:

Հիմա եւս, մասնագետի խոսքով, անհրաժեշտ է սկսել խստորեն հետեւել երեք պարզ կանոններին՝ կրել դիմակ, լվանալ ձեռքերը եւ սոցիալական հեռավորություն պահպանել:

"Հիշենք մեր ռազմաճակատի մասին. Մենք պիտի ամուր լինենք, մենք պիտի ունենանք առողջ թիկունք, որ կարողանանք ապահովել մեր զինվորների առողջությունը", - ասաց մասնագետը:

նոր կորոնավիրուս Հայաստան Լուսինե Պարոնյան

Այլ հոդվածներ հեղինակից

«Հրապարակ». Ի՞նչ մեխանիզմ է գործում Լարսով Հայաստան հասնելու
«Փաստ». Պատգամավորներից ոմանք սկսել են ուղիներ փնտրել դեպի քաղաքական դաշտում լուրջ դերակատարություն ունեցող ուժեր
Պատկերացնու՞մ եք՝ Գորիս-Կապան ճանապարհը քանի տեղով են թուրքերը հատելու. Արթուր Գրիգորյան
«Հրապարակ». ՊՆ-ում էլ է անիշխանություն
«Հրապարակ». Մոտ 25 հազար արցախցի տնազուրկ է դարձել
«Փաստ». Ի՞նչ բանագնացներ է ուղարկել Նիկոլ Փաշինյանը Արթուր Վանեցյանի մոտ
Իշխանություններն պարտավոր են բացատրել, թե մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ
Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Վաղը ժամը 14.00-ին Շառլ Անձնավուրի հրապարակում մտավորականների կոչով հավաք տեղի կունենա
ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին
Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ է լինելու․ զինծառայողի ծնող
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Սամվել Բաբայանը «ֆեյսբուքում» վերահրապարակել է իր՝ 2018 թվականի նամակը Նիկոլ Փաշինյանին
Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո եւ Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Հայկական PR ասոցիացիայի կոչը հաղորդակցության մասնագետներին
Ինձ հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում ենք, որ ամբողջ ծավալով հանքը կշահագործվի․ պատգամավոր
ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է երկաթգծով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխելու հարցը
Իրավապաշտպան. Ներկայիս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է  1 միլիոնը
ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանում սահմանափակել կենտրոնական իշխանությունը․ Լուկաշենկո
Ավելին
Ավելին