РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Արևմուտքը անդրսահմանային բնույթ ստացող սպառնալիքների դեմ պայքարի համար պատրաստ չէ միջազգային երկխոսության։ Գրում է Gazeta.ru-ն։
«Մի շարք արևմտյան պետություններ Միացյալ Նահանգների գլխավորությամբ պատրաստակամություն չեն ցուցադրում փոխադարձ հարգալից երկխոսություն հաստատել միջպետական հաղորդակցության այլ մասնակիցների հետ», - ասել է նախարարը:
Ըստ նրա, կորոնավիրուսային համաճարակը ցույց է տվել, որ ժամանակակից սպառնալիքներից շատերը վաղուց արդեն ստացել են ազգամիջյան բնույթ և դրանց միայն միասին է հնարավոր դիմակայել:
Արևմտյան աշխարհը, ըստ Լավրովի, ընդհակառակը, նպաստում է աշխարհում «առճակատման ներուժի» կուտակմանը:
Որպես կառուցողական միջպետական երկխոսության օրինակ Լավրովը նշել է ԲՐԻԿՍ-ը: