f

Անկախ

Զերծ պահենք թիկունքը հոգեբանական ցնցումներից.Վախթանգ Սիրադեղյան


Հայաստան աշխարհի Արցախ հատվածը դաժան պատերազմի մեջ է, մեր զավակները դիմագրավում են առաջադիմական սպառազինությամբ հագեցած ու քանակով մեզնից մի քանի անգամ շատ թշնամուն: Դա նշանակում է, որ մեր կողմից ամեն ինչ պետք է արվի հանուն ռազմաճակատի, հանուն հաղթանակի: Ամեն ինչը ներառում է ոչ միայն աշխատանքն ու դրանով ստեղծված նյութական բարիքները, այլեւ թիկունքում տիրող բարոյական, հոգեբանական մթնոլորտը: Առաջինը, իհարկե, համախմբվածությունն է՝ մեկ բռունցք դառնալը, երկրորդը՝ անկասկած, վստահությունը: Համախմբվածության առումով բազմիցս է խոսվել․ մենք բազմաթիվ խնդիրներ ունենք, իսկ մեկ-երկու օր առաջ էլ պարզվեց, որ դրանք կարող են ծագել նաեւ վստահության հարցում: 

 

Վստահության կարեւորությունը ներկայացնենք պարզ կենցաղային օրինակով. ենթադրենք, ամուսինը երկար ժամանակ չգիտի, որ կինը դավաճանում է իրեն, ու ապրում է երջանիկ անգիտության մեջ, եւ կարելի է պատկերացնել, թե որքան ծանր կլինի նրա հոգեվիճակը, երբ իմանա ճշմարտությունը: Վերադառնանք մեր հիմնական ասելիքին․ որպես ժողովրդավարական երկիր՝ մեր իշխանությունները, ի տարբերություն Ադրբեջանի իշխանությունների, օրական կտրվածքով հրապարակում են հայրենիքի համար մղվող պատերազմում նահատակված մեր քաջորդիների անունները: Միաժամանակ, մեզ ոչինչ չի ասվել եւ ասվում դիրքային կորուստների մասին՝ հիմնավորելով այն հանգամանքով, որ այդ կորուստներն էական չեն այսչափ ծանր պատերազմում, քանի որ մի օր տարածք ենք տալիս, հաջորդ պահին վերցնում ենք: Ու հանկարծ պատերազմի 3-րդ շաբաթավերջին իմանում ենք զինվորագրվելու վերաբերյալ Սյունիքի համայնքապետերի հայտարարության եւ մարզում իրականացվող պաշտպանական աշխատանքների համակարգողի դերում գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի նշանակման մասին, ինչին նախորդում եւ հաջորդում են խորհրդակցությունները վարչապետի եւ այդ թվում արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ, որոնց թվում էին նրանք, ովքեր ոչ հեռավոր անցյալում «սեւերի» կարգն էին դասվել: 

Այդ ամենին ավելացան նախորդ օրերին դաժան մարտերի եւ զոհերի թվի աճի վերաբերյալ պաշտոնական հաղորդումներն ու Արցախի ղեկավարության կողմից զգալի տարածքային կորստի մասին հաղորդումը: Կարծում եմ, որ ամեն գիտակից անձնավորությանը պետք է հասկանալի լիներ, որ թիկունքում մարդիկ դրանից կարող են ընկնել հոգեբանական ցնցման մեջ, եւ դա էլ հենց տեղի ունեցավ: Եվ փոխանակ գիտակցվեր բացթողումը, կրկին խոսվեց դավաճանների կամ առնվազն չուզողների ակտիվացման մասին եւ այլն, եւ այլն: 

Հիմա հարցը․ շատ ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ մեր զոհերի թվի նման (այդ օրերին արդեն մարդիկ կային, որ չէին վստահում այդ թվերին) ասվեր նաեւ տարածքային կորուստների մասին, որպեսզի նախորդ օրերի պատահածը չհնչեր որպես ամպրոպի որոտ անամպ երկնքում: Ի վերջո, նույնիսկ այնպիսի փակ երկրում, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր, Հայրենական պատերազմի օրերին օրական կտրվածքով ինֆորմացիա էր տրվում զորքերի նահանջի ու թշնամուն թողնված բնակավայրերի մասին: Նախորդ մեկ-երկու օրվա հոգեբանական ցնցումը թող դաս լինի իշխանության համար, քանի որ ե՛ւ համախմբվածության, ե՛ւ վստահության առաջնային կրողն իշխանությունն է:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ  
 

Վախթանգ Սիրադեղյան Հայաստան Նիկոլ Փաշինյան խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Արդեն 400-ից ավելի հայ զինծառայողի մարմին է հանվել կամ փոխանակվել տարբեր վայրերից. Արցախի ՄԻՊ (տեսանյութ)
Վաղը ժամը 14.00-ին Շառլ Անձնավուրի հրապարակում մտավորականների կոչով հավաք տեղի կունենա
ՄԻԵԴ են ներկայացվում Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ նոր փաստեր. ՀՀ-ում ՄԻԵԴ ներկայացուցիչ
Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար. Նարեկ Մալյան
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի ներկայացուցիչներին
Պարոն վարչապետ, էդ նույնը քո ընտանիքի հետ է լինելու․ զինծառայողի ծնող
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Մոսկվա
Ավտովթար՝ Վարդենիս-Սոթք ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայկ Չոբանյանը հերքում է լուրերը, թե Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին
Սամվել Բաբայանը «ֆեյսբուքում» վերահրապարակել է իր՝ 2018 թվականի նամակը Նիկոլ Փաշինյանին
Դեկտեմբերի 1-ից Բագրատաշեն-Սադախլո եւ Գոգավան-Գուգութի անցակետերը կբացվեն բեռնատար տրանսպորտային միջոցների համար
Հայկական PR ասոցիացիայի կոչը հաղորդակցության մասնագետներին
Ինձ հավաստիացրեցին, որ հիմա այնպիսի դիրքերում ենք, որ ամբողջ ծավալով հանքը կշահագործվի․ պատգամավոր
ՌԴ ԱԻՆ-ը քննարկում է երկաթգծով Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխելու հարցը
Իրավապաշտպան. Ներկայիս ռեժիմը շատ ավելի հանցավոր է, քան նախորդ երեք ռեժիմներն իրար գումարած
Գերմանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է  1 միլիոնը
ԱՄՆ-ն ցանկանում է Ռուսաստանում սահմանափակել կենտրոնական իշխանությունը․ Լուկաշենկո
ԱՄՆ-ում մեկ օրում կորոնավիրուսի ավելի քան 110 հազար նոր դեպք է հայտնաբերվել
Սա պայմանավորված, ի սկզբանե վաճառված պատերազմ էր, բոլոր հանգամանքները հենց դա են ապացուցում
Այսուհետ հավաքի որևէ մասնակցի բերման ենթարկելով` ոստիկանը կկատարի հանցագործություն. Արսեն Բաբայան
Տավուշի 7 գյուղ նույնպես կհանձնվեն Ադրբեջանին. ադրբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլու. Yerkir.am
Փաշինյանի տխրահռչակ հեռուստաուղերձը եւս մեկ անգամ ի ցույց դրեց նրա ավարտված քաղաքական ապագան. Արթուր Վանեցյան. Aysor.am
Կանխվել է նույն անձին թմրամիջոց փոխանցելու 3-րդ դեպքը. Քրեակատարողական ծառայություն
Ամեն ինչ տանում էր նրան, որ շնորհակալ եղեք, որ ձեր երեխաները ողջ են. ծնողները դուրս եկան վարչապետի հետ հանդիպումից
Ավելին
Ավելին