Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության քննությունը: Դատարանի բակում են ԲՀԿ-ական պատգամավորներ Արման Աբովյանը, Իվետա Տոնոյանը, նաեւ՝ աջակիցներ։ Ինքը՝ Ծառուկյանը, նիստին չի մասնակցում։