f

Անկախ

«Արցախցի կանայք կարող են իրենց օրինակով ցանկացած տղամարդու խիզախության դաս տալ». ռուս զինթղթակից


Ռուս անկախ լրագրող, WarGonzo նախագծի հեղինակ, զինվորական թղթակից Սեմյոն Պեգովը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման առաջին օրերից եղել է Արցախում և առաջնագծից լուսաբանել պատերազմական իրադարձությունները, վերադարձել է Ռուսաստան և մասնակցել «Բաց եթեր» հաղորդմանը:

Լրագրողների այն հարցին, երբ տարհանել են մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը, արդյոք ցանկություն չի առաջացել նույնպես հեռանալ քաղաքից, Պեգովը պատասխանել է.«Քաղաքն իսկապես ամենավտանգավոր վայրն էր այդ ժամանակ և որքան հեռանում էիր Ստեփանակերտից և մոտենում առաջնագծին, այնքան ավելի անվտանգ էր դառնում: Դա բացատրվում է նրանով, որ ռազմաճակատում կա հատուկ տեխնիկա, զինամթերք, իսկ քաղաքում երբեք չգիտես՝ որ մասում կհարվածեն: Երբ քայլում ես քաղաքում, կարծես մարդ չլինի, սակայն երբ մտնում ես որևէ բակ ավերածությունները նկարահանելու, պարզվում է նկուղներում բավականին շատ մարդ կա: Եվ տարեց կանայք, և երիտասարդ աղջիկներ, որոնք չեն հեռանում, քանի որ նրանց ամուսինները, եղբայրները և որդինները գտնվում են առաջնագծում, և նրանք պարզապես հրաժարվում են տարհանվել»,- պատմել է Պեգովը:

Նրա խոսքով, արցախցի կանայք այնքան մարտական են, որ կարող են ցանկացած տղամարդու իրենց օրինակով խիզախության դաս տալ:

Անդրադառնալով Հադրութի մարտերին՝ լրագրողը նշել է, որ այնտեղ մասնակցում էին Արցախի՝ լավ պատրաստված հատուկջոկատայինները, ինչպես նաև տեղի բնակիչները, և, ըստ Պեգովի, վերջիններիս ներուժը չափազանց կարևոր է, քանի որ իրենցից լավ այդ լեռները ոչ ոք չգիտի:

Ազգությամբ հայ լրագրող և հրապարակախոս, «News Media» ընկերության խմբագրային տնօրեն Արամ Գաբրելյանովը, որը նույնպես հաղորդման հյուրերից էր, իր և Պեգովի հասցեին Ադրբեջանի կողմից հնչեցված սպառնալիքներին բավականին հանգիստ է վերաբերվում:

Նրա կարծիքով՝ ցանկացած ռուս լրագրող, որն աշխատում է պատերազմական գոտում, սովորում է նման կոչերին և սպառնալիքներին:

Նա նաև նշել է, որ պատերազմից 2 օր առաջ Պեգովի արած հայտարարությունն առ այն, որ ԼՂ-ում Սիրիայից ահաբեկիչներ են տեղակայում, ինքն անձամբ չի հավատացել: Նույնիսկ երբ Արևմուտքում, Ֆրանսիայում և Ռուսաստանում հայտարարել են այդ մասին, Գաբրելյանովի մոտ կասկածներ են առաջացել, սակայն երբ այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, միայն այդ ժամանակ է սկսել հավատալ իր նախկին աշակերտ Պեգովին:

Ռազմական լրագրողը նշել է նաև, որ իր հետ կապ են հաստատել ադրբեջանական սփյուռքից և հարցրել՝ ինչու չի մեկնում նաև հակամարտությունն Ադրբեջանի կողմից լուսաբանելու, ինչին Պեգովը պատասխանել է, որ անձամբ չի կարող մեկնել, սակայն կարող է ուղարկել մեկ այլ լրագրողի, եթե ադրբեջանական կողմը խոստանա ապահովել առաջնագծի նման հասանելիություն, որը տրված է իրեն Արցախի կողմից: Սակայն նրա հետ այդպես էլ չեն կապնվել:

«Ես կարող էին ռեպորտաժներ դնել առաջնագծից Ադրբեջանի կողմից, եթե իմ լրագրողին թույլ տային գնալ առաջնագիծ, սակայն, հավանաբար, դա նրանց համար պարզապես անհնար է: Ես չեմ տեսնում այնտեղից հաղորդումներ հենց առաջնագծից, բացի մեկ կամ երկու թուրքական ալիքներից»,- պատմել է Պեգովը:

Ռուսաստան Արցախի Հանրապետություն Սեմյոն Պեգով

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
Ավելին
Ավելին