f

Անկախ

Տիգրան Պետրոսյան. «Ադրբեջանը վաղուց անցել է բոլոր սահմաններն ու կորցրել ամոթը»


Շախմատի Օլիմպիադայի կրկնակի հաղթող Տիգրան Պետրոսյանը դիմել է իր այլազգի ընկերներին ու ծանոթներին: Նա նշել է, որ վերջին 3 շաբաթների ընթացքում շատերն են հետաքրքրվել, թե ինչ է իրականում կատարվում Արցախում ու Հայաստանում: Գրոսմայստերը պատմել է պատերազմի արհավիրքների, զոհերի ու հայերի պայքարի մասին, փոխանցում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կայքը:

«Այն, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության մեջ ագրեսորն Ադրբեջանն է, դա փաստ է: Դրա վկայությունն են թե՛ Ալիևի արված արտահայտությունները, թե՛ այն, ինչ մեծաթիվ ուժերով էին իրենք նախօրոք մշակված անցել հարձակման, թե՛ վերջապես այն, որ մենք հաղթած ազգ ենք ու որևէ տրամաբանություն չունենք պատերազմ սկսելու:

Որքանով իմ կյանքի փորձը թույլ է տալիս եզրակացնել, ոչ մի երրորդ երկիր չի գալու և մեր փոխարեն չի լուծելու մեր գոյության կռիվը: Սա արդեն ոչ միայն Ղարաբաղի և Հայաստանի հարցն է, ներգրավված են նաև միջազգային ճանաչում ունեցող ահաբեկչական խմբավորումներ: Նրանք վտանգ են ներկայացնում ոչ միայն մեր երկու հանրապետությունների համար, այլ նաև ողջ տարածաշրջանի, իսկ հետագայում՝ ամբողջ աշխարհի:

Անհնար է թաքցնել Թուրքիայի ակտիվ դերակատարումը պատերազմի վերսկսման և շարունակական մասնակցության մեջ: Նրանց կողմից են հիմնականում ֆինանսավորվում այդ ահաբեկիչները: Ադրբեջանը Թուրքիայի ամենաառաջադեմ զենքերով է կռվում Ղարաբաղի դեմ:

Կան նաև որոշ երկրներ, որոնք օգնություն են ցուցաբերում ագրեսոր Ադրբեջանին այս անմարդկային և ոչ մի միջազգային նորմերի մեջ չտեղավորվող վայրագություններում, նրանցից է Իսրայելը:

Ուզում եմ իմ արտասահմանցի ընկերներին ասել, որ այստեղ ոչ միայն Ղարաբաղի կամ Հայաստանի հարցն է վճռվում, խնդիրը վերաբերում է ողջ աշխարհին, քանի որ կատարվում է ծանր հանցագործություն մարդկության դեմ, այս դեպքում, ցավոք, ի դեմս հայ ազգի:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վաղուց արդեն անցել է բոլոր սահմաններն ու կորցրել է վերջնական ամոթը: Այն առանց խղճի խայթ զգալու անդադար կրակի տակ է պահում քաղաքացիական հաստատությունները, դպրոցները, հիվանդանոցները, անմեղ մարդկանց տները, և որ ամենացավալին է՝ նաև եկեղեցիները: Հարյուրավոր զոհված զինվորների կողքին ունենք նաև իրենց կյանքով ապրող կանանց ու երեխաների, տատիկ և պապիկների անմեղ զոհեր:

Այսօր առաջնագծում բոլորս ունենք ընկերներ, հարազատներ, բարեկամներ, հայրենակիցներ: Մեր առօրյան սկսվում ու վերջանում է առաջնագծից նորություններ ստանալով, անհանգստանալով, հաջողություններից ոգևորվելով, իսկ ցավալի լուր ստանալիս՝ սգալով...

Բոլորս գիտենք Մոսկվայում կայանալիք երկրների ղեկավարների հանդիպման և նրա կարևորության մասին: Սպասումները մեծ են, հույսերը՝ շատ: Կցանկանայի միասնական հաջողություն մաղթենք, առավոտից միայն դրականը մտածենք, գնանք եկեղեցի: Թող բոլորիս սպասելիքներն իրականանան, ունենանք խաղաղություն և մեր անդառնալի կորուստները հաղթանակի կերտման համար լինեն: Հաղթելու ենք»:

Տիգրան Պետրոսյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին