f

Անկախ

Կարճ թվարկեմ միջոցառումների այն մինիմալ փաթեթը, որոնք կարող են իրականացվել անկախ նրանից պատերազմ է, թե ոչ․վարակաբան


Պատերազմի սկսելուն պես որոշել էի ոչ մի մեկնաբանություն կորոնավիրուսի թեմայով չանել։ Սակայն իրավիճակը բարդանում է, իսկ հակահամաճարակային միջոցառումները շարունակում են մնալ դիմակի մակարդակի վրա։ Կարճ թվարկեմ միջոցառումների այն մինիմալ փաթեթը, որոնք կարող են իրականացվել անկախ նրանից պատերազմ է, թե ոչ։

☑️ Անհատի կողմից պահանջվող միջոցառումներ՝

1. Վարակման հավանականությունը նվազեցնելու համար հարկավոր է.

❗️ սահմանափակել շփումը մարդկանց հետ՝ հասցնելով հնարավոր մինիմալ մակարդակի,

❗️ հյուր չգնալ և հյուր չընդունել,

❗️ շփման ժամանակ պահել ֆիզիկական հեռավորությունը,

❗️ 20-30 րոպե զրուցելու փոխարեն սահմանափակվել 3-4 րոպեյով,

❗️ փակ հանրային տարածքներում կրել դիմակ։

2. Չօգտվել գերլցված հանրային տրանսպորտից։

3. Մեծ ուշադրություն դարձնել սեփական առողջական վիճակին․ ցանկացած գանգատների առաջացման դեպքում, կլինի դա ջերմության բարձրացում, հազ, թուլություն, համի/հոտի զգացողության կորուստ կամ այլ խնդիր, հարկավոր է կտրուկ սահմանափակել շփումը մարդկանց հետ մինչև կարգավիճակի ճշտումը։ Տեղեկացնել գործատուին և դուրս չգալ աշխատանքի։ ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ ՉԳՆԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆՈՒՅՆԻՍԿ 37.1 ՋԵՐՄՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ։

4. Հիվանդության հաստատման դեպքում տեղեկացնել բոլոր այն մարդկանց, ում հետ շփվել եք կլինիկական դրսևորումների ի հայտ գալու նախորդ 2-3 օրը և հիվանդության ընթացքում, որպեսզի կոնտակտավոր մարդիկ կարողանան կազմակերպել իրենց կենցաղը՝ նվազեցնելով վարակման շղթայի շարունակության հնարավորությունը։

☑️ Գործատուների կողմից՝

1. Գործատուները պետք է հնարավորություն տան աշխատողներին առողջական խնդիրների դեպքում չգալ աշխատանքի մինչև կարգավիճակի ճշտումը։ Պետք է հստակ գիտակցել, որ եթե գործատուն հնարավորություն չտա աշխատողին բացակայել, հիվանդության տարածումը անձնակազմի շրջանում անհնար է լինելու վերահսկել։

2. Հնարավորության դեպքում անցնել հեռահար աշխատանքի։

3. Աշխատակիցների շրջանում վարակման դեպքի հաստատման պարագայում իրականացնել կոնտակտավորների շրջանակի հստակեցում և մեկուսացման կազմակերպում։

☑️ Առողջապահության պատասխանատուների կողմից․ զուգահեռ բոլոր իրականացվող միջոցառումների ուժեղացնել հետևյալ միջոցառումները՝

1. Պարտադիր իրականացնել ամենաարդյունավետ հակահամաճարակային միջոցառումը՝ կոնտակտավորների հայտնաբերում/վերաhսկումը (contact traicing): Շատ երկրներում դա իրականացվում է ոչ մասնագետների կողմից։ Դա կարելի է իրականացնել ՏԻՄ-երի, համայնքների, ՀԿ-ների, կամավորների, ոստիկանների և այլ մարդկանց միջոցով։ Պարզապես դա պետք է կազմակերպել և ղեկավարել։

2. Մեծացնել թեստավորման ծածկույթը/հասանելիությունը։

Անկախ ամեն ինչից՝

#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ

· #ԹՈՒՐՔԻՆ

· #ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻՆ

· #ՏԳԻՏՈՒԹՅԱՆԸ ․․․․

Էդուարդ Հովհաննիսյան ՖԲ Գրառում նոր կորոնավիրուս

«Հրապարակ». Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
«Ժողովուրդ». 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում 12 ամսում
«Հրապարակ». Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Իսրայելը հարվածել է Իրանին
«Ժողովուրդ». Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Ավելին
Ավելին