РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանը, սկզբունքորեն, համաձայն է սառեցնել իր ամբողջ միջուկային զինանոցը: Գրում է Gazeta.ru-ն։
Նա նշել է, որ ամերիկյան իշխանությունները ողջունում են այս որոշումը:
«Ռուսաստանը սկզբունքորեն համաձայնվել է սառեցնել իր ամբողջ միջուկային զինանոցը, և մենք շատ ուրախ ենք այդ կապակցությամբ», - ասել է Պոմպեոն:
Բացի այդ, պետքարտուղարը հավելել է, որ Վաշինգթոնը հույս ունի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչների շուտափույթ հանդիպմանը բանակցություններում առաջընթացի հասնելու, ինչպես նաև համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար, «որի իրականացումը ենթակա է ստուգման»:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել էր գործող պայմանագիրն առանց որևէ պայմանի մեկ տարով երկարաձգել: