Իսպանիայում COVID-19 կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը: Գրում է Gazeta.ru-ն։
Այդ մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ մինչ օրս Իսպանիայում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1,005,295 դեպք:
Այսպիսով, Իսպանիան դարձավ աշխարհի վեցերորդ և ԵՄ առաջին պետությունը, որտեղ COVID-19 հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 1 միլիոնը:
Ավելի վաղ Իտալիայում COVID-19-ի դեպքերի հակառեկորդ էր գրանցվել: