ՀռոմիՖրանցիսկոս պապը կոչ է արել միասեռ զույգերի համար քաղաքացիական միությունների մասին օրենքներ ընդունել։ Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով «Ֆրանչեսկո» վավերագրական ֆիլմին: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակման համաձայն, Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ միասեռ զույգերը պետք է «պաշտպանված լինեն օրենքով»:
«Համասեռամոլներն իրավունք ունեն ընտանիքի մաս լինել: Նրանք Աստծո զավակներն են և ընտանիքի իրավունք ունեն: Ոչ ոք չպետք է վտարվի կամ դժբախտ լինի դրա համար», - ասել է Ֆրանցիսկոս պապը։
Ֆրանցիսկոս պապը նախապես հայտարարել էր, որ ժամանակակից աշխարհում հրեաների, գնչուների և ԼԳԲՏ անձանց հետապնդումները իրեն հիշեցնում են Ադոլֆ Հիտլերի օրերը: