f

Անկախ

Տրանսպորտային միջոցները տանում են՝ առանց իրավական հիմքի․ քաղաքացիներն ահազանգում են


Վերջին օրերին քաղաքացիներից ահազանգեր ենք ստանում, որ ՀՀ ոստիկանության, ԱԱԾ-ի և ՊՆ-ի որոշ աշխատակիցների պահանջով քաղաքացիներից հավաքագրվում են նրանց սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցները (բեռնատարներ, տրակտորներ, պիկապներ և այլն)՝ տեղափոխելով հատուկ տարածք, որից հետո դրանց մի մասն ուղարկվում է ռազմաճակատ պատերազմական գործողություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով։

Մեզ հետ զրույցում քաղաքացիներից մի քանիսը, չցանկանալով նշել իրենց անունները, ասացին, որ իրենց տրանսպորտային միջոցները տեղափոխել են հատուկ տարածք, որտեղ բազմաթիվ այլ մեքենաներ են հավաքված եղել, և իրենք ընդամենը բանավոր կարգով պարզաբանում են ստացել, թե իրենց մեքենաները պետք է մնան այնտեղ, որպեսզի ցանկացած պահի մեկնեն ռազմաճակատ։

Քաղաքացիներից ոմանք հայտնել են, որ իրենց մեքենաներն անսարք վիճակում են և միգուցե չկարողանան կատարել իրենց առջև դրված խնդիրը։ Վերջիններիս տրվել է 1-2 օր ժամանակ անսարքությունները վերացնելու և մեքենաներն իրենց հանձնելու համար։ 

Մեքենաների վերանորոգման հարցը շատ դեպքում 1-2 օրվա խնդիր չէ, կապված է սարքավորումների ներկրման, գումարի կամ ժամանակի հետ։ Բայց եթե անգամ տրանսպորտային միջոցները սարքին վիճակում են, հարց է ծագում՝ որքանո՞վ է այս գործընթացն օրինական, երբ ընդամենը բանավոր հրամանով քաղաքացիներից պահանջում են իրենց գույքը տրամադրել ռազմական խնդիրների լուծմանը։

Պարզվում է՝ այդ գործընթացի համար կա հստակ օրենք ու ընթացակարգ։ Թե ինչու՞ են որոշ պետական ծառայողներ գործընթացն իրականացնում օրենքը շրջանցելով և շահարկելով զուտ քաղաքացիների հայրենասիրական զգացումները, լուրջ ուսումնասիրության խնդիր է։ Պատերազմական իրավիճակում, կարծում ենք, օրենքի գերակայությունն ու կարգուկանոնը պետք է առավել խստորեն պահպանվեն՝ թույլ չտալով մասնավոր անձանց ինքնիրավչությամբ զբաղվել և պետությանը հարվածել ներսից։

Քաղաքացիները բնական հարց են բարձրացնում․ եթե իրենց գույքը վերցվում է առանց համապատասխան իրավական հիմքի ու փաստաթղթերի, այդ դեպքում պատերազմի ավարտից հետո ումի՞ց պետք է իրենք հետ ստանան այն և ի՞նչ վիճակում։ Կամ արդյո՞ք առհասարակ հետ կստանան, թե ոչ։

Շատերի դեպքում այդ մեքենաները ապրուստի միան միջոցն են։ Քաղաքացիները պատրաստ են իրենց գույքը տրամադրել պետությանը, որոշ ժամանալ նեղություն կրել, ինչպես շատերը, բայց նաև ուզում են վստահ լինել, որ իսկապես իրենց գույքը հասնելու է ռազմաճակատ և իսկապես ծառայելու է իր նպատակին։

«Միգուցե ինչ-որ մեկը իմ մեքենան տանում է, իր գարաժում պահում։ Կամ պատերազմի ավարտից հետո ո՞վ է ինձ երաշխավորում, որ այդ մեքենան ինձ կվերադարձվի»,-հարց է բարձրացնում քաղաքացիներից մեկը։

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 9-ի N 1186-Ն որոշման մեջ հստակ ամրագրված են ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների (այդ թվում քաղաքացիների) տրանսպորտային միջոցների ներգրավման, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների երաշխիքների կարգն ու պայմանները, տրանսպորտային միջոցների օգտագործման, հասցված նյութական վնասի կարգը և մյուս բոլոր հարցերը։

Օրենքում նշված է, որ, օրինակ, ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների վերաբերյալ տեղեկությունների հավաքումը և այդ տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացնում են տարածքային զինվորական կոմիսարիատները:

Օրենքի 28-րդ հոդվածը հստակ սահմանում է Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավման և ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների երաշխիքների կարգը, ըստ որի ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցների ներգրավումն իրականացվում է կենտրոնացված կարգով` այդ նպատակով ստեղծված տրանսպորտային միջոցների ընդունման-հանձնման կետերում` տարածքային զինվորական կոմիսարիատների ծանուցագրերի հիման վրա:

Մեր նշած դեպքերում քաղաքացիներին զինկոմիսարիատներից որևէ ծանուցում չի եկել, այլ ընդամենը եղել է ՊՆ աշխատակիցների կամ ՀՀ ոստիկանության ներկայացուցիչների կողմից բանավոր հրաման։

Օրենքում նաև հստակ նշված է, որ տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործումը, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտը համարժեք փոխհատուցվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով գույքի օգտագործման, պատճառած վնասի կամ բաց թողնված օգուտի փոխհատուցման համար նախատեսված չափերով: Սույն մասի համաձայն` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին փոխհատուցման կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ: Ներգրավված տրանսպորտային միջոցները ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին վերադարձվում են տեխնիկապես սարքին ու շահագործման համար պիտանի վիճակում։ 

Քաղաքացիները նկատում են, որ գործընթացն առանց օրենքի կազմակերպելով, հայրենասիրությունն ու հայրենիքը շահարկելով, մունաթ գալով կամ որոշ դեպքերում քաղաքացուն շանտաժի ենթարկելով՝ պետությանը ոչ թե օգուտ են տալիս, այլ վնաս, քանի որ այդ դեպքում շատերը կխուսափեն իրենց գույքը տրամադրել պետությանը։ Մինչդեռ օրենքի, կարգուկանոնի, համապատասխան ընթացակարգերի ապահովման դեպքում մարդիկ պատրաստ են իրենց տրանսպորտային միջոցները տրամադրել պետությանը և ուրախ կլինեն, եթե այն ծառայի իր նպատակին ու ապահովի մեր հաղթանակը։

Անկախ-ի տեղեկություններով՝  քաղաքացիների դժգոհության մասին լուրերը հասել են նաև ՀՀ կառավարություն, որտեղից խնդիրը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ գործընթացն ամբողջությամբ օրինական դաշտում կազմակերպելու և վերահսկողություն սահմանելու նպատակով։

Այս հղումով ներկայացնում ենք Ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցների օգտագործման, տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի, իսկ խաղաղ ժամանակ նաև բաց թողնված օգուտի համարժեք փոխհատուցման կարգը։  

խմբագրի ընտրանի տրանսպորտային միջոցներ ՀՀ ՊՆ

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին