f

Անկախ

Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ


Եթե ճիշտ եմ հասկանում, հեղափոխությունը վերջացել է, հիմա պատերազմ է, բայց տպավորությունն այն է, որ հեղափոխությունը շարունակվում է, հիմա էլ փողոց փակողները պետք է պարտիզանական ջոկատներ կազմավորեն...:

Ժամանակակից պատերազմները նման եղանակով չեն վարվում:

Իրականում վիճակը ծանր է, բայց ոչ անելանելի, որքանով մենք ենք փակուղային վիճակում, այդքանով էլ թշնամին: Անգամ ավելին, որքան պատերազմը շարունակվում է, այնքան Ադրբեջանի քաղաքական (ներքին, ու հատկապես՝ արտաքին) վիճակը ծանրանում է, ծանրանում է նաև Ալիևի կլանի վիճակը: Կլանի միակ հույսը բլից Կրիգն էր, որը չի հաջողվել, սակայն առաջընթաց ունեն, որը չեն կարողանում վերածել քաղաքական արդյունքի, իսկ դա կլանի համար գոյության խնդիր է, դրա համար չեն կարողանում կանգ առնել, սակայն շարունակությունն էլ արդեն անհեռատեսական է:

Որքան երկար է այս վիճակը շարունակվում, այնքանով ավելի ակնհայտ է դառնում, որ այս ամենը վերջանալու է Արցախի ճանաչմամբ ու այդ մտքին շատերն են գալիս՝ ոչ միայն Հայաստանում: Այդ գաղափարն արտաքին աշխարհում լեգիտիմանում է:

Բանակի գործերում քաղաքապետերին, գյուղապետերին, կուսակցապետերին պետք չի խառնել, հիմա 17-րդ դարը չէ: Փոխել է պետք մարտավարությունը, նաև չի խանգարի քաղաքական ու ռազմական ռազմավարության մասին մտածել, որն ակնհայտորեն գոյություն չունի:

Այս պատերազմի գուցե ամենավճռական դերը հասարակությունների պահվածքն է, հոգեբանական առումով ով ավելի կայուն կգտնվի: Վստահ եմ, որ դա մենք ենք լինելու:

Ինչ վերաբերվում է վարչապետի կոչին, հույս ունեմ, որ նպատակը նշածս վերջին խնդրի լուծմանն էր վերաբերվում, ոչ ավելիին:

Ստեփան Դանիելյան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին