Ստուգայցեր Իջեւանում՝ ԱԱՏՄ Իջեւանի բաժնի պետ Վիլյամ Օհանյանի ղեկավարությամբ։
ԱԱՏՄ տեսչական ստուգայցերն ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ՝ մանրամեծածախ առեւտրից, սպասարկման կետերից մինչեւ գեղեցկության սրահներ, դեղատներ եւ այլն։
ԱԱՏՄ-ն դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 17-ն հրամանով սահմանված հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Դրանց հետեւելը պարտադիր է։ Նորմերի չպահպանումը ենթադրում է տուգանք։
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսավարողներին՝ մի թուլացրեք թիկունքը սանիտարահամաճարակային կանոնների չպահպանմամբ։