ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ
Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանի
Հ1-ով Պետրոս Ղազարյանը «լուրջ» դեմքով զրուցում է անկախ Հայաստանի ընտրությունների թիվ 1կեղծարար, 1995թ․ ԿՀԸ հանձնաժողովի իրական ղեկավար (ի պաշտոնե՝ տեղակալ), 90-ականներին բանակում կատարված հազարների հասնող սպանություններ կոծկող և ճակատագրեր խեղող զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Որքանով հասկացա, թեման ՍԴ-ի հարցն է, օրինականությունը և բանակի խնդիրները։ Իհարկե, հարցազրույցը չկարողացա մինչև վերջ լսել, բայց ու՞ր ենք հասել, որ այս թեմաներով, այսօր Հանրային հեռուստատեսության ցանկալի հյուրը նա է։