ՈւԵՖԱ-ն անորոշ ժամանակով դադարեցրել է իր հովանու ներքո անցկացվող ակումբային և հավաքականների մրցաշարերի հանդիպումների անցկացումը Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Երկու երկրների ֆուտբոլային ֆեդերացիաներն իրենց թիմերի տնային հանդիպումների համար պետք է ներկայացնեն այլընտրանքային մրցավայր։ Պատճառը Արցախում ընթացող ռազմական գործողություններն են:
ՈւԵՖԱ-ն հայտարարել է, որ հետևելու է իրադարձությունների հետագա ընթացքին: