Գիրք նվիրելու օրվա առիթով այսօր Խաչատուր Աբովյանի թանգարանում
ճանաչողական այցն անցկացնում էր Ազգային ժողովի գիտության, կրթության,
մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նախաձեռնությունը այսուհետև
շարունակական բնույթ է կրելու, և յուրաքանչյուր ամսվա մեկ օր թանգարանում
էքսկուրսավարը լինելու է հասարակական, մշակութային, քաղաքական ասպարեզում
ճանաչված անձ:
Շրջայցից հետո գեղեցիկ երաժշտական համարներով հյուրերին ողջունեց Վահագ
Ռաշը, որի ընթացքում էլ այցելուները հնարավորություն ունեցան շփվելու
պատգամավորի հետ:
Այս նախաձեռնության շնորհիվ հանգանակված ֆինանսական միջոցներն
ամբողջությամբ տրամադրվելու են թանգարանի այգու բարեկարգմանն ու բացօթյա
գրադարանի ստեղծմանը:
Հիշեցնենք, որ միջոցառումների շարքը նվիրվում է Մեծ գրողի ծննդյան
215-ամյակին:
Մխիթար Հայրապետյանն Աբովյանի տուն-թանգարանում ճանաչողական այց է անցկացրել
Կարդացեք նաև
- «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում. Համագումարը կլինի մայիսի 1-ին
- Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է
- Ի՞նչ հիմքով են ուզում պետականացնել «Գրողների միության» եւ «Նկարիչների միության» շենքերը. Դատախազության տեղեկանքը