f

Անկախ

Առաջին քրիստոնյա ազգն ենք, բայց քրիստոնեական պատվիրաններից տեղյակ չենք


Աշխարհի առաջին քրիստոնյա ազգը մոռացել է աստվածաշնչյան պատվիրանները: Վերջին շրջանի իրադարձությունները հերթական անգամ փաստում են, որ գուցե անգամ տեղյակ էլ չենք այդ պատվիրաններից, մոռեցալ ենք, որ կյանքը բումերանգ է, ինչ տաս, այն էլ կստանաս: 

Եվ ի ՞նչ է տալիս մեր հանրությունը: Ատելություն և մաղձ, ուրիշ ոչինչ: Եվ բնավ պետք չէ զարմանալ, որ լավին ենք ձգտում, բայց ամեն մի դրական փոփոխություն ի վերջո ավելի վատ դրսևորում է ունենում, քան ունեինք, և այդպես էլ չենք կարողանում դուրս պրծնել այս արատավոր շրջապտույտից, որում արդեն 30 տարի պտտվում ենք:

Չգիտես թե ինչպես, մարդկային կյանքը դադարել է գերագույն արժեք լինելուց մեր հասարակության համար: Օրինակ, ԱՄՆ-ում մարդը գերագույն արժեք է, տասնամյակներ շարունակ ամերիկյան քարոզչամեքենան, ֆիլմերը  բոլորի գիտակցության մեջ սերմանում են մի բան. ԱՄՆ քաղաքացու կյանքը գերագույն արժեք է, և անգամ մեկ կյանքի համար այդ երկիրը պատրաստ է պատերազմներ մղել: Պատահական չէ, որ երբ Իրանը ռմբակոծեց ԱՄՆ-ի ռազմաբազաները Իրաքում, փորձագետներն անմիջապես հայտարարեցին. Եթե անգամ մեկ մարդկային զոհ լինի, հաջորդելու է պատասխան հարվածը ԱՄՆ-ի կողմից: Եվ Թրամփն էլ, հիմնավորելով Իրանի հրթիռային հարվածներին չպատասխանելը, նշեց` մարդկային որևէ կյանք չի տուժել: 

Սրան հակառակ ի ՞նչ պատկեր է մեզ մոտ: Մի բուռ ազգ լինելով իրար բաժանել ենք սևերի ու սպիտակների, լավերի ու վատերի, բարոյականների ու անբարոյականների, ապրելու իրավունք ունեցողների և չունեցողների: Մոռացել ենք, որ կյանք տվողն Աստված է, հետևաբար մենք չենք որոշում` ով իրավունք ունի ապրելու, ով է մահվան արժանի: 

Ընդամենն օրեր առաջ Երևանում տեղի ունեցավ սարսափելի մի սպանություն. Երիտասարդը 16-ամյա աղջկա էր խեղդամահ արել նրա ծննդյան օրը: Եվ ի ՞նչ: Իր մինուճար զավակին կորցրած մորը կարեկցելու փոխարեն հանրությունը սկսեց դատափետել մահացած աղջկան և նրա մորը: Դատելով հնչած քննադատություններից` ստացվում էր, որ այդ աղջիկն արժանի էր կյանքից զրկվելու, քանի որ առանց համայն հայության թույլտվության համարձակվել էր վարձով բնակարանում ապրել Երևանում, գտնվել էր նույն սենյակում մարդասպանի հետ:  «Ամեն մեկը դիմացինին դատում է իր փչացածության սահմաններում» աքսիոմի համաձայն` ամեն մեկն իր մեղքերի ու երևակայության խառնուրդը վերագրեց դեռատի սպանվածին: Եվ նրա մայրը, փոխանակ սգալու իր դստեր կորուստը և իրեն շրջապատողների մեջ հենարան գտնելու` ստիպված էր հայտարարել, որ իր դուստրը վատ վարք չի ունեցել, որ կույս է մահացել: Կարծես թե դեռատի աղջկա վարքը կամ ֆիզիոլոգիական վիճակը կապ ուներ նրա կյանքի իրավունքի հետ: Կյանքի իրավունքը գերագույն արժեք է: 

Իսկ այն մարդիկ, հատկապես կանայք, որ ֆեյսբուքում գրում էին` ուրեմն արժանի է եղել սպանվելու կամ ավելի վատ բաներ, որ տողերիս հեղինակն իրեն թույլ չի տալիս վերարտադրել, մոռանում են Քրիստոսի խոսքերը` «Թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել»: Ստացվում է, որ կամ սրբերի հանրությունում ենք ապրում` տեղյակ չլինելով այդ մասին, կամ էլ վաղը մահացած աղջկան քննադատող ամեն ոք, երբ դժբախտությունն իր դուռը թակի, կապ չունի թե ինչ դրսևորմամբ, ինքն է արժանիորեն դառնալու սուր քննադատության ու պախարակման թիրախ, մինչդեռ այդ պահին ամենաշատն  աջակցության ու ըմբռնված լինելու կարիքն է զգալու:

Պատահական չէ, որ աստվածաշնչյան պատվիրանը հուշում է` դիմացինիդ հետ վարվիր այնպես, ինչպես կուզենաս, որ քեզ հետ վարվեն: Դատելով սոցիալական ցանցերում մարդկանց պահվածից` բոլորիս ցանկությունն է դաժան բռնությունների ու ատելության զոհ դառնալը:  Այլ տրամաբանություն չունի այն, ինչ օրինակ` երեկ տեղի ունեցավ համացանցում, երբ հայտնի դարձավ, որ գտել են ԱԱԾ նախկին տնօրենի դին: Մարդն ընդամենը 38 տարեկան էր: Ընդ որում, դատելով կենասգրությունից ու անցած ուղուց, խելոք մարդ էր, որ իր ներդրումն է ունեցել մեր պետության մեջ և դեռ կարող էր ունենալ: Հայ մարդու կորուստը սգալու փոխարեն, սակայն, մի ցնծություն է, որ տիրում էր օնլայն տիրույթում: Այն, ինչ մարդիկ մաղթում էին արդեն մահացած Կուտոյանին, նրա ընտանիքին, նրա նախկին թիմակիցներին` այն է իշխանության նախկին ներկայացուցիչներին, ինքս որևէ մեկին չեմ ցանկանա, անգամ ոչ թուրքին, ոչ էլ ադբրեջանցուն, որոնց համարում եմ մեր մահացու թշնամիները: Բայց արի ու տես, որ հայը հային մահ է մաղթում, և ոչ թե կոնկրետ մեկ մարդու, այլ ողջ գերդաստանների: 

Եվ հետո զարմանում ենք, որ ժամանակին մեկ ուրիշն էլ մեր մահն է ցանկացել ու փորձել է մեզ գերդաստաններով բնաջնջել: 

Հանրային դիվանագիտությունն օր օրի թափ է հավաքում: Պետական մակարդակով փորձ է արվում մարդկանց գիտակցության մեջ սերմանել, որ շարքային ադրբեջանցին թշնամի չէ, որ պետք է փորձել ներողամիտ լինել, շփման ու համագործակցության եզրեր գտնել թուրքերի ու ադրբեջանցիների հետ: Այդ ինչպե ՞ս է ստացվում, որ պատրաստ ենք ներել մեր նախնիներին, մեր հայրենակիցներին, մեր երեխաներին սպանողներին, բայց ներում-բեկում չունենք այն մարդկանց հանդեպ, որոնք ինչ-որ պահի նախկինում որևէ պաշտոն են զբաղեցրել: 

Քանի ՞ մարդու է անձամբ վնաս տվել կամ վատություն արել Գեորգի Կուտոյանը: Կարծում եմ` երեկ օնլայն տիրույթում նրան հայհոյողներից, նրա մահվամբ ցնծացողներից ու տարոսը մյուս նախկին պաշտոնյաներին հղողներից և ոչ մեկին: 

Ինքնակործանումն հենց այսպես էլ լինում է` երբ ուղեղն այնքան է մթանգնում, որ շունն իրեն թշնամի է համարում իր պոչը` փորձելով այն ոչնչացնել` մոռանալով, որ շրջապատված է հարձակվելու պատրաստ գայլերով: 

էսսե ատելության խոսք ատելություն

Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
Նկատողության համար ադրբեջանցին Մոսկվայում դանակահարել, սպանել է տեղի բնակչին
Իրանը բացահայտել է իսրայելական բոլոր միջուկային օբյեկտների գտնվելու վայրը. ԻՀՊԿ-ն զգուշացրել է Թել Ավիվին
Գերմանիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսաստանցի գործակալների ձերբակալման առիթով
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Ցավում եմ, որ ԱՄՆ-ն ավելի մեծ վճռականություն չցուցաբերեց ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումների դեմ․ Մենենդես
ԼՂ հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան․ Զախարովա
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Ձյուդոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3 ներկայացուցիչ կունենա
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Արթիկում համաքաղաքացիների միջև վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ 16-ամյա պատանին կալանավորվել է
4 պարզ հնարք խուսափելու վատ լուրերի կործանարար ազդեցությունից
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
«Կանցավիկների իշխանությունը». քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Ավելին
Ավելին