f

Անկախ

«Փաստ». Թուրքիան ե՞րբ դուրս կշպրտվի Հարավային Կովկասից


«Փաստ» թերթը գրում է. «Թուրքիայի տարածաշրջանային եւ գլոբալ հավակնությունների մասին տարբեր վերլուծություններ են արվում։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մեկ խնդիր է այդ հավակնությունների առկայությունը տեսական մակարդակում, մեկ այլ հարց է այդ հավակնությունների քայլերի ձեռնարկումը։ Գործնական հարթության վրա Թուրքիայի ներկայիս ղեկավարությունը փորձում է թուրքական ազդեցությունը տարածել բոլոր ուղղություններով, որի արդյունքում լարվել են Թուրքիայի հարաբերությունները գրեթե բոլոր հարեւան երկրների հետ։ Եվ այստեղ պետք է նկատի ունենանք, որ թուրքական ազդեցությունը չի կարող ընդլայնվել ինքնաբերաբար, այն կարող է տեղի ունենալ միայն այլ երկրների շահերի հաշվին։

Իսկ կոնկրետ Հարավային Կովկասի ուղղությամբ Թուրքիայի ակտիվացումը ուղղված է Ռուսաստանի շահերի դեմ։ Եվ պատահական չէ, որ այս համատեքստում Թուրքիան շահարկում է թյուրքախոս ժողովուրդների հարցը։ Մասնավորապես, օգտագործելով Ադրբեջանի հետ իր էթնոքաղաքական կապը՝ Թուրքիան փորձում է Արցախյան հակամարտության վրա լծակներ բանեցնել ու նվազեցնել Ռուսաստանի ազդեցությունը։ Եվ այս նպատակին հասնելու ճանապարհին թուրքական կողմը փորձում է դիմել իր ավանդական գործելակերպին՝ նախ եւ առաջ ամրապնդել իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում։

Քանի որ տարածաշրջանային հիմնական խաղացողները թույլ չեն տալիս Թուրքիային մշտական ռազմաբազա ունենալ Ադրբեջանում, ապա Թուրքիան փորձում է իր ներկայությունը հակամարտության գոտում հաստատել Սիրիայից եւ Լիբիայից բերված ահաբեկիչների միջոցով։ Իսկ զինյալ ահաբեկիչների ներգրավվածությունը հակամարտության գոտում ողջ տարածաշրջանի համար անկայունության հիմքեր ստեղծելու պայմաններ է ապահովում, ինչը հատկապես վտանգավոր է Ռուսաստանի համար, քանի որ այդ զինյալները կարող են հակամարտության գոտուց ուղղակի տեղափոխվել Հյուսիսային Կովկաս եւ ահաբեկչական գործողություններ իրականացնել։ Եվ այս տրամաբանությամբ է պայմանավորված, որ ռուսական կողմից պաշտոնական մակարդակով անընդհատ մտահոգություններ են հնչում հակամարտության գոտում Թուրքիայի կողմից ահաբեկիչների տեղակայման հարցի շուրջ։

Նույնիսկ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը կոնկրետ տեղեկություններ հրապարակեց Մերձավոր Արեւելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանների Արցախյան հակամարտության մեջ ներգրավվելու կապակցությամբ։ Սակայն Ռուսաստանի կողմից հնչող այս մտահոգությունները անտեսվում են թուրքադրբեջանական տանդեմի կողմից։ Տարբեր միջազգային լրատվականներում շարունակվում են հրապարակվել տեղեկություններ, թե Թուրքիան գրոհայինների նոր խմբեր է գործուղում Ադրբեջան։ Այս դեպքում Ռուսաստանին այլընտրանք չի մնում, քան ավիահարվածների թիրախ դարձնել Սիրիայում ահաբեկիչների վարժեցման որջերը, սակայն հակաահաբեկչական գործողությունները չեն կարող ավարտվել միայն այս օպերացիայի շրջանակում, քանի որ ահաբեկչական վտանգը ընդհուպ մոտեցել է Ռուսաստանի սահմաններին։

Եվ այս համատեքստում հետաքրքրական է, որ ռուսական ՏԱՍՍ լրատվականին տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Ռուսաստանի իշխանությունների մակարդակով քննարկվում է հակամարտության գոտում հակաահաբեկչական գործողություններ իրականացնելու հարցը, քանի որ դրա համար օրինական հիմքեր կան։ Իսկ Թուրքիան, զգալով, որ գրոհայինների միջոցով իր աշխարհաքաղաքական շահերն առաջ տանելու ջանքերն ուղղակի կարող են ջուրն ընկնել, փորձում է խաղարկել այս անգամ Ղրիմի հարցը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան Ղրիմը չի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք եւ աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը: Մեծ հաշվով, Թուրքիային Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը չի էլ հետաքրքրում։ Սրանով թուրքական կողմը փորձում է հարվածել Ռուսաստանի դիրքերին՝ օգտագործելով նաեւ Ղրիմի թաթարների գործոնը։ Ուստի պետք է սպասել, որ շուտով Ռուսաստանի գործողությունների արդյունքում Թուրքիան ոչ միայն դուրս է շպրտվելու Հարավային Կովկասից, այլեւս զսպելու է իր հավակնությունները Ղրիմի ուղղությամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ռուսաստան Հարավային Կովկաս

Երևան-Աշտարակ ճանապարհը՝ հիմա,տեսանյութ
Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին. Միհրան Մախսուդյան
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Բերքաբերի սահմանին ականզերծող սակրավորի ոտնաթաթը պոկվել է, նա տեղափոխվել է Երևան
Ռուբեն Վարդանյանը խոսել է ընտանիքի հետ, նա դադարեցրել է հացադուլը
Ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
Կորոնավիրուսի գործով Արսեն Թորոսյանի նախկին տեղակալի նկատմամբ հարուցել է նոր հանրային քրեական հետապնդում
Երեւանում միկրոավտոբուսներով փակել են Արշակունյաց պողոտան (տեսանյութ)
Տավուշում ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Քաղաքացիներն ինքնաբուխ փակել են Հյուսիս-Հարավ մայրուղին՝ Պռոշյանի հատվածում
«Մինա» հանող հայ չի լինում, սաղ թուրք են. Կիրանցում մթնոլորտը խիստ լարված է
Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Ավելին
Ավելին