«Բժշկության առաջնորդ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Եվգենի Տիմակովը հայտարարել է, որ նոր տիպի կորոնավիրուսի մուտացիան դեպի թույլ ձևեր սպասվում է 5-10 տարվա ընթացքում: Այս մասին նա հայտարարել է RBC հեռուստաալիքի եթերում: Գրում է Gazeta.ru-ն։
Մասնագետը հավելել է, որ COVID-19-ի մուտացիայի ցիկլերը տևողությամբ տարբերվում են գրիպից:
Նա պարզաբանել է, որ կորոնավիրուսը մուտացիայի գործընթացով «կփորձի թուլացնել իրեն», ինչը կդարձնի դրա հետագա ընթացքը ավելի մեղմ: Սակայն բժշկի խոսքերով՝ դրա հետ մեկտեղ հիվանդությունն ավելի «կառչելու ու բազմապատկվելու է»:
Տիմակովը եզրակացրել է, որ COVID-19- ը «ընտելանալու» է մարդկությանը միայն 10 տարի անց:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 39.1 միլիոն դեպք, վերականգնվել է ավելի քան 29 միլիոն մարդ, իսկ ավելի քան մեկ միլիոն հիվանդ մահացել է: