Վրաստանի իշխանությունները մեկ օրում կորոնավիրուսով վարակման 1194 նոր դեպքեր են արձանագրել։ Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կառավարության տվյալներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Այսպիսով, ըստ վրացի բժիշկների, համաճարակի սկզբից ի վեր երկրում COVID-19 դեպքերի ընդհանուր թիվն աճել է և 19857 է կազմում: 158 հիվանդ մահացել է, որից 15-ը՝ վերջին օրվա ընթացքում:
Նշվում է, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի հիմնական մասը գրանցվել է Թբիլիսիում և Բաթումի առողջարանային քաղաքում:
Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր, աշխարհում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 39 միլիոն դեպք, ապաքինվել է 29 միլիոն, մահացել է ավելի քան 1,1 միլիոն հիվանդ: