f

Անկախ

Այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորանք կպատճառե ինձ. «Ղարաբաղ տելեկոմի» նախկին տնօրեն. Hraparak.am


Hraparak.am-ը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի որոշմամբ հոկտեմբերի 2-ից Արցախի միակ բջջային օպերատորը՝ «Ղարաբաղ տելեկոմը», անցավ պետական կառավարման ներքո, իսկ գլխավոր տնօրեն Կարեկին Օդաբաշյանն ազատվեց աշխատանքից, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Հակոբ Ղահրամանյանը։ Դրանից հետո սկսեցին լուրեր տարածվել, թե «Ղարաբաղ տելեկոմի» կողմից ադրբեջանական կողմին են փոխանցվել 300 եւ ավելի սպայի հեռախոսահամարներ, որոնցով պարզվել է նրանց գտնվելու վայրը, եւ վտանգվել է նրանց կյանքը։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Ղարաբաղ տելեկոմի» արդեն նախկին տնօրեն Կարեկին Օդաբաշյանի հետ, որը «Ղ-տելեկոմի» գործադիր տնօրենի պաշտոնում աշխատել է ութուկես տարուց ավելի։

Տեղեկություններ են տարածվում, որ մեր հայ սպաների բջջային հեռախոսահամարներն ու տվյալներն են հայտնվել ադրբեջանական կողմի ձեռքին, որոնցով պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք։

Չեմ կարող մենկնաբանել, ես էլ դա լսել եմ, իհարկե։ Երեւի ամեն մարդ թշնամի ունի, ներառյալ՝ ես, այդ հայտարարությունները կամ գրառումներն իրականության հետ որեւէ կապ չունեն, երեւի մարդիկ շատ զբաղված չեն եւ այլ անելիքներ չունեն՝ մանավանդ այս պատերազմական օրերին, եւ զբաղվում են տարաձայնություններով։

Հնարավոր չէ՞ր նման արտահոսքը։

Իմ տնօրինության տակ՝ բացարձակ։

Վերջին շրջանում Ձեր կամ «Ղարաբաղ տելեկոմի» աշխատակիցների մասնակցությամբ իրավապահները որեւէ գործողություններ արե՞լ են։

Ինձ հետ՝ ոչ, եթե ուրիշ աշխատակիցների նկատմամբ գործողություններ եղել են, ես տեղյակ չեմ։ Ես նաեւ հորդորում եմ, ինչո՞ւ չէ՝ նաեւ պիտի խնդրեմ մեր պետական ուժերին, որ այս տարաձայնությունը, այս սուտն իմ հանդեպ արժանի է եւ պետք է արժանի ըլլա հետազոտության, եւ պատասխանատու անձը կամ անձերը պետք է պատասխան տան, որովհետեւ, վերջիվերջո, իմ հեղինակությունը կա, քիչ թե շատ համբավս կա, վերջին ութուկես տարիների ընթացքում բազմատասնյակ օժանդակություններ ձեռք բերած է «Ղարաբաղ տելեկոմը»՝ հանձին ինձ, եւ այս զրպարտությունը շատ լրջորեն վիրավորանք կպատճառե ինձ։ Ես կհորդորեմ եւ կխնդրեմ, որ արժանանա հետաքննության։

«Ղարաբաղ տելեկոմի»՝ պետական կառավարման ներքո անցնելուց հետո ինչո՞ւ որոշեցին Ձեզ ազատել աշխատանքից։

Ըստ իս՝ դա ճիշտ որոշում էր նախագահի կողմից՝ ելնելով պատերազմական հանգամանքից։ Իհարկե, հեռահաղորդակցությունը ռազմավարական շատ մեծ կարեւորություն ունի, եւ ինձ համար զարմանք չէր նախագահի որոշումը, որովհետեւ, ինչո՞ւ չէ, երբ ղեկավարությունն իշխանության ձեռքն է անցնում, պարզ է, որ իշխանությունը պետք է նշանակի իր տնօրենը։

Ասացիք, որ բոլորն ունեն թշնամիներ, նաեւ՝ Դուք։ Ովքե՞ր են։

Ոչ, ենթադրություններ չունեմ, ուղղակի վերջերս Ֆեյսբուքում եւ այլ հարթակներում շատ գրառումներ են եղել «Ղարաբաղտելեկոմի» դեմ, իմ դեմ։ Այդքան բան, ուրիշ բան չգիտեմ։

Ձեր կարծիքով, ներսի՞ց է ուղղորդումը, թե՞ գուցե հակառակորդի կողմից։

Ամեն ինչ հնարավոր է, չեմ կարող եզրակացություն անել, ոչ էլ կարծիք հայտնել։ Բացառված չէ, որ թշնամին օգտագործում է այս առիթը, ինչպես լսում ենք, ուրիշ բաներ է անում թշնամին։ Դժբախտաբար, թշնամի մը ունինք, որ մարդկության հետ ընդհանրապես կապ չունի։

Ներքին թշնամիների եւ դավաճանների մասին անընդհատ խոսվում է այս օրերին, ի՞նչ կարծիք ունեք այդ խոսակցությունների վերաբերյալ։

Կարծիք չունեմ։ Գիտեմ, որ պատերազմի ժամանակ ամեն ինչ հնարավոր է, ուրիշ բան չեմ կարող ավելացնել։

Զուգադիպությո՞ւն է, որ «Ղ-տելեկոմի» եւ «Վիվա-ՄՏՍ»-ի վերաբերյալ նման տեղեկություններ են տարածվում։

«Զուգադիպություն»-ը ճիշտ բառ է։ Դժվարանում եմ ասել, հնարավոր է, գուցեեւ՝ ոչ։ Չգիտեմ, տեղեկություններ, փաստեր չունեմ, որ կարողանամ այս կամ այն կողմ եզրակացություններ անել, բայց հետաքրքրական է»։

Կարեկին Օդաբաշյան Արցախ Հայաստան Ղարաբաղ տելեկոմ

Այլ հոդվածներ հեղինակից

Մեծ  Բրիտանիայում  մեկ  օրում  կորոնավիրուսի ավելի քան 16 հազար դեպք է հայտնաբերվել
Կաննի կինոփառատոնի ժյուրիի կազմում  առաջին անգամ  գլխավորապես կանայք ընդգրկված կլինեն
Թաիլանդում թութակն ավելի քան 20 ադամանդ է գողացել և  կերել 
Հնդկաստանում դելտա պլյուս շտամից  մահվան առաջին դեպքն է գրանցվել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում հարստության հարկ  սահմանել
ԱՀԿ-ն փոխել է կորոնավիրուսի դեմ երեխաների պատվաստումների վերաբերյալ իր դիրքորոշումը
ԱՄՆ-ում Չերչիլի նկարն աճուրդում վաճառվել է 1,8 միլիոն դոլարով
Մերկելը  կոչով է հանդես  եկել
Ռուսաստանում հունվարից ի վեր առաջին անգամ կորոնավիրուսի ավելի քան 20 հազար դեպք է հայտնաբերվել
Կարծում եմ՝ նա (Փաշինյանը) հաղթել է ընտրություններում, սակայն շատ հարցեր են ծագում. Սերժ Սարգսյան
ՀՀ փաստաբանների պալատը նախաձեռնում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործընթաց
Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի մայրիկին հրավիրել է քննչական ծառայություն՝ քաղաքական բացահայտումների համար
Աստված չանի, որ մենք այս վարչապետի կողմից համագործակցության որևէ առաջարկ ստանանք, ինքը մեր համար դիտարկվում է որպես թշնամի
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Պուտինի հետ. Փաշինյանը հիշեցրել է ռազմագերիների մասին
Այս խեղկատակ ու խայտառակ ընտրությունների արդյունքից հետո վստահ եմ, որ շատերի մոտ արտագաղթելու ցանկությունը կրկնապատկվել կամ եռապատկվել է
Զատուլին. Հայաստանում արտահերթ ընտրությունների արդյունքները կասկածներ են առաջացնում
ՊԵԿ 2 հարկային տեսուչի և ՍՊԸ տնօրենին մեղադրանք է առաջադրվել
ԼՂ կարգավորման հարցը փաստացի հանված է օրակարգից. անհրաժեշտ է այն վերադարձնել՝ հաշվի առնելով հետպատերազմյան իրողությունները.սերունդները մեզ չեն ների, եթե դա չանենք. Ադոնց
ՀԾԿՀ-ն հանդիպում է կազմակերպել «Վեոլիա ջուր» եւ «ՀԷՑ» ընկերությունների ներկայացուցիչների միջեւ
Նիկոլի հերթական "աշխատավարձային" մանիպուլյացիան և կեղծիքը (լուսանկար)
Սպիտակում իրականացվում են բազմաբնակարան շենքերի էներգախնայողության բարձրացմանն ուղղված աշխատանքներ
Առողջապահության նախարարությունը զինծառայողների մասունքների պահպանման հարցով միասնական մոտեցում կառաջարկի
Դատախազը միջնորդեց Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնել և դիմել ՍԴ
Ակցիա դատախազության դիմաց՝ ի աջակցություն Արմեն Չարչյանի. ուղիղ
Ֆրանսիս Պուլենկի «Ձայն մարդկային» մոնոօպերայի հայաստանյան պրեմիերա
Ավելին
Ավելին