f

Անկախ

Արցախցի երեխաները հյուրընկալվել են նախագահական նստավայրում


Հանրապետության նախագահի նստավայրում այսօր հյուրընկալվել են արցախցի մի խումբ երեխաներ, ովքեր Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքով ժամանակավորապես ապաստանել են Հայաստանում:

Հանրապետության նախագահի աշխատակազմը, Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ համագործակցությամբ, արցախցի երեխաների համար ժամանցային միջոցառում է կազմակերպել: Թատրոնի դերասանների մասնակցությամբ նախագահական նստավայրում բեմադրվել է մանկական գեղեցիկ ներկայացումներից մեկը՝ «Բրեմենյան երաժիշտները»:

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանն այս նախաձեռնությունը հոգեբանական աջակցության տեսանկյունից կարևոր է համարել դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար: «Այս օրերին շատ կարևոր է արցախցի երեխաներին հոգեբանական թիկունք լինելը, քանի որ երեխաները հասարակության ամենախոցելի մասն են, նրանց հուշերում դեռ շատ կմնա այն մղձավանջը, որն ապրեցին: Կարծում եմ՝ պետք է անենք հնարավորը այս երեխաների համար»,- նշել է Ղազանչյանը՝ ընդգծելով, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն և ավելացրել, որ Հայաստանի բոլոր թատրոնների դռները բաց կլինեն արցախցի երեխաների առջև:

Նա տեղեկացրել է, որ դեռ ամռանը, նախագահ Արմեն Սարգսյանի հետ թատրոնների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ, նախագահ Սարգսյանի կողմից առաջարկ էր հնչել ներկայացումներ կազմակերպել նախագահական նստավայրի տարածքում՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետևանքով թատրոնների և մշակույթի մյուս օջախների գործունեության սահմանափակումները: «Երբ նախագահն առաջարկն արեց, դեռ պատերազմ չկար, խաղաղ էր: Պատերազմական այս օրերին որոշեցինք Արցախի մեր փոքրիկների համար հենց նախագահական նստավայրում ներկայացումը բեմադրել»,-ասել է Հ. Ղազանչյանը: Նա հույս է հայտնել, որ իրենց դերասաններին հաջողվել է դրական տպավորություններ փոխանցել փոքրիկ հանդիսատեսներին:

Ներկայացումից հետո երեխաներին նաև նվերներ են փոխանցվել Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից:

ՀՀ նախագահի աշխատակազմ

ՌԴ-ի հեռանալը Լեռնային Ղարաբաղից ո՛չ պատմության վերջն է, ո՛չ էլ դատավճիռ է. Մարկեդոնով
Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների է հայտնաբերել նախկին պատգամավորի բիզնեսում
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Սանահինցիները «կանկախանան»․ «Հրապարակ»
Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ». ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը
«Փաստ». Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում
«Հրապարակ». Խաղաղապահները հեռանում են, բայց ոչ բոլորը
«Ժողովուրդ». Հերթն Անահիտ Ավանեսյանինն է
«Հրապարակ». Օսկանյանին սպասելիս
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Ժողովուրդ». ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է․ ՔՊ-ականներն այս հարցում տարակարծություններ ունեն
Սամվել Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը
Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն
Շատ սիրուն քանդվեց պաշտպանության նախարարության հին շենքը...
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Թուրքական Baykar–ը սկսել է KEMANKES 2 խելացի հրթիռի փորձարկումները
Թբիլիսիում հազարավոր ցուցարարներ շարժվել են դեպի կառավարության շենք
Օգնության ուշացումը մշտապես ազդում է արդյունքների վրա. իմ ուղերձը մեր դաշնակիցներին պարզ է. ավելի շատ օգնություն ուղարկեք Ուկրաինային. Ստոլտենբերգ
Թուրքիան չի ցանկանում, որ երրորդ երկրներն իրենց հակամարտությունը մտցնեն տարածաշրջան. Ֆիդան
Իսրայելը մտածում էր Իրանի դեմ պատասխան հարված հասցնել երկուշաբթի գիշերը, բայց ի վերջո որոշեց հետաձգել այն․ Axios
Թրամփը զիջում է Բայդենին. հարցման արդյունքներ
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
Իսրայելցի 14 զինվոր վիրավորվել է Լիբանանի հարձակման հետևանքով. ՑԱԽԱԼ
Ավելին
Ավելին