Չորեքշաբթի՝ փետրվարի 19-ին, Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանը 8 տարվա ընթացքում առաջին անգամ ուղևորատար ինքնաթիռ է ընդունել: Այդ մասին հայտնել է սիրիական պետական Sana լրատվական գործակալությունը: Գրում է Gazeta.ru-ն:
Օդանավը Հալեպ ուղևորվել է երկրի մայրաքաղաք Դամասկոսից:
Գործակալությունը նշում է, որ օդանավակայանին ինքնաթիռ հաջողվել է ընդունել տարածաշրջանում ահաբեկիչների ոչնչացման շնորհիվ:
Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համուդը հայտարարել է, որ կառավարական զորքերը արել են հնարավոր ամեն ինչ Հալեպի և այլ շրջանների ազատագրման համար: