Ադրբեջանի և Հայաստանի միջև մարտական գործողությունները դադարեցնելու համար աշխատանքը շարունակվում է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ընդհանուր առմամբ աշխատանքը շարունակվում է, որպեսզի մարտական գործողությունները կանգնեցվեն, եւ բանակցային գործընթացը բերվի քաղաքական-դիվանագիտական հուն։ Ավելին չեմ կարող ասել»,- հայտարարել է Պոսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե իսկապե՞ս նախապատարստվում է Ռուսաստան Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների այց՝ կոնսենսուս գտնելու համար։